Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարվել է սենատորի իր մանդատից: Դրա մասին, ըստ Reuters-ի, սենատոր Մենենդեսը տեղեկացրել է նամակի միջոցով:
«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին»,- նամակում նշել է նա:
Հիշեցնենք, որ ամերիկացի ազդեցիկ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով զբաղեցրելկ է Սենատի արտաքին հարաբերույունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իր հայազգի կնոջ հետ միասին մեղավոր է ճանաչվել ատենակալների կողմից ամերիկյան դատարանում կաշառակերության և պաշտոնի չարաշահման մեղադրանքով։
Reuters-ի փոխանցմամբ՝ իր նամակում նա նշել է. «Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ գնալ, ներառյալ Գերագույն դատարան, բայց չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև այս գործընթացում»: