Մատչելի հղումներ

Ամերիկացի սենատոր Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դատավարությունը Նյու Ջերսի երեք գործարարների հետ ենթադրյալ կոռուպցիոն հարաբերությունների հետ կապված Նյու Յորքում
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի դատավարությունը Նյու Ջերսի երեք գործարարների հետ ենթադրյալ կոռուպցիոն հարաբերությունների հետ կապված Նյու Յորքում

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը մեղավոր է ճանաչվել է բոլոր 16 քրեական մեղադրանքներով, որոնց նա առերեսվել է, այդ թվում՝ կաշառակերության համար Մանհեթենի դաշնային դատարանում կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ:

Դեմոկրատներ, ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը և Նյու Ջերսիի սենատոր Քորի Բուքերը կոչ են արել Մենենդեսին հրաժարական տալ պալատից:

Երդվյալ ատենակալները սկսել էին իրենց քննարկումները ուրբաթ օրը՝ նախքան իրենց դատավճիռը կայացնելը ինը շաբաթ տևած դատավարության ընթացքում: 70-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում, որոնք ներառում են նաև Եգիպտոսի կառավարության գործակալի անօրինական գործողությունները, արդարադատությանը խոչընդոտելը, խարդախությունը և շորթումը:

Դատավճռից հետո Մենենդեսը դատարանի շենքի մոտ լրագրողներին ասել է, որ բողոքարկելու է, իսկ հրաժարականի վերաբերյալ հարցերին չի պատասխանել:

«Ես երբեք չեմ խախտել իմ հանրային երդումը: Ես երբեք չեմ եղել ոչ այլ ինչ, քան իմ երկրի հայրենասերը», - լրագրողներին ասել է նա։

Հիշեցնենք, Մենենդեսը լքել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեղադրանք առաջադրվելուց հետո: «Ես երբեք, երբևէ օտարերկրյա գործակալ չեմ եղել»,-պնդել է նա։

XS
SM
MD
LG