Մատչելի հղումներ

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղադրում են կոռուպցիայի մեջ 


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենեդես
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենեդես

Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը կոռուպցիոն մեղադրանք է առաջ քաշել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին։

Շրջանային դատախազության պնդմամբ, Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենեդեսը «կոռուպցիոն հարաբերությունների մեջ են եղել Նյու Ջերսի նահանգից երեք գործարարների հետ» և նրանցից ստացել են «հարյուր հազարավոր դոլարների կաշառք»։

Մասնավորապես, սենատորն, ըստ դատախազների, որպես կաշառք ստացել է կանխիկ գումար, ոսկի, շքեղ մեքենաներ և թանկարժեք այլ իրեր։

Ենթադրվում է նաև, որ Մենենդեսը, գործելով հօգուտ Եգիպտոսի, ճնշում է գործադրել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների վրա:

Սենատորին և նրա կնոջը սպառնում է երեք քրեական մեղադրանք՝ կաշառակերության, խարդախության և պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով շորթում կատարելու մեջ:

Ըստ Ռոյթերսի՝ Մենենդեսը հայտարարել է, որ ծրագրում է վերընտրվել հաջորդ տարի, և հետաքննությունը կարող է բարդացնել դեմոկրատների ջանքերը՝ ընդլայնելու 100 հոգանոց Սենատում իրենց փոքր մեծամասնությունը 51-49 տեղեր հարաբերակցությամբ:

NBC-ն հաղորդում է, որ Մենենդեսը գործի ընթացքում կհրաժարվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց ոչ Սենատից, պնդում են ավատեղյակ աղբյուրենրը: Նա նաև ժամանակավորապես լքել էր պաշտոնը նախորդ կոռուպցիոն հետաքննության ընթացքում, որի ժամանակ նրա վրայից հանվել են մեղադրանքները:

Սպասվում է, որ սենատորը սեպտեմբերի 27-ին կկանգնի Մանհեթենի դաշնային դատարանի առջև:

Դատախազները ձգտում են, որպեսզի Մենենդեսի ունեցվածքը բռնագանձվի, ներառյալ Նյու Ջերսիի տունը, 2019 թվականի Mercedes-Benz մատնիշի ավտոմեքենան և մոտ 566,000 դոլարի կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և դրամական միջոցներ բանկային հաշվից:

XS
SM
MD
LG