Հայաստան կատարած իր այցի ընթացքում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ադմինիստրատոր Սամանթա Փաուերը հայտարարեց Երևանի հետ գործընկերության ընդլայնման մասին, որն արտացոլում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող հարաբերությունները:
ԱՄՆ ՄԶԳ տարածած հաղորդագրության համաձայն՝ Սամանթա Փաուերը հայտնել է 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու մասին՝ ուղղված թվայնացման, սննդի անվտանգության, հաղորդակցության և ռիսկերի նվազեցման ոլորտների զարգացմանը:
Հավելյալ այս օգնությունը կտրամադրվի ի հավելումն ԱՄՆ կառավարության կողմից արդեն այս տարի հայտարարված ավելի քան 65 միլիոն դոլարի:
Your browser doesn’t support HTML5