Մատչելի հղումներ

 
ԱՄՆ պետքարտուղարն ու Գերմանիայի արտգործնախարարը Վաշինգտոնում քննարկել են Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը

ԱՄՆ պետքարտուղարն ու Գերմանիայի արտգործնախարարը Վաշինգտոնում քննարկել են Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը


Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը իր գործընկեր՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը իր գործընկեր՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր գործընկեր՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերաբեյալ հարցեր:

Դրա մասին հաղորդում է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի տարածած հաղորդագրությունը:

«[Հանդիպմանը] քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծվել համաձայնության հնարավորինս արագ վերջնականացման կարևորությունը»,- ասված է Միլերի տարածած հաղորդագրոււթյան մեջ:

Ըստ պետքարտուղարոթյան խոսնակի՝ պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարար Բերբոքը վերահաստատել են նաև իրենց հաստատակամ աջակցությունն Ուկրաինային և քննարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից եկող մարտահրավերները, այդ թվում՝ ՉԺՀ-ի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտին: Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են կրակի անհապաղ դադարեցմանն ուղղված ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ավելացումը Գազայի հատվածում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան և Իրանի կողմից բխող ընդհանուր սպառնալիքը կանխելու կարևորությունը:

XS
SM
MD
LG