Մատչելի հղումներ

 
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Վրաստան ու Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Վրաստան ու Հայաստան


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյա

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 9-17-ը կկայանա քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի այցը սկզբում Վրաստան, իսկ այնուհետև Հայաստան՝ ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարին, մամուլի և խոսքի ազատության ու մարգինալացված և խոցելի խմբերի ընդգրկմանը ներգրավվելու համար:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման շուրջ քննարկումներ ունենալու համար: Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան նաև շփումներ կունենա ՄԱԿ-ի և Հայաստանում այլ միջազգային կառույցների հետ, որոնք ներգրավված են խոցելի և մարգինալացված խմբերի աջակցման ոլորտում: Բացի այդ, փոխպետքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակույթի պահպանմանը, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Վրաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան, ըստ հաղորդագրության, կընդգծի ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունը «օտարերկրյա ազդեցության» օրենքի և այլ ոչ լիբերալ օրենսդրության և վրացական կառավարության հռետորաբանության վերաբերյալ: Զեյան նաև կընդգծի ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, վրաց ժողովրդի հավատարմությունը եվրաատլանտյան ինտեգրմանը և աջակցությունը Վրաստանին 32 տարվա գործընկերության ընթացքում:

XS
SM
MD
LG