Վաշինգտոնը պաշտոնապես ցավակցել է Իրանում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ: Պետքարտուղարոթյունը տարածել է հաղորդագրություն, ուր, մասնավորապես, ասված է.
«Միացյալ Նահանգներն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնում Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ: Քանի որ Իրանը նոր նախագահ է ընտրում, ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության տեքստում: