Մատչելի հղումներ

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի ու արտգործնախարարի մահվան մասին


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բեկորները Վարզաղանի շրջանի լեռներից մեկի կործանման վայրում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բեկորները Վարզաղանի շրջանի լեռներից մեկի կործանման վայրում

Որոնողական խմբերը հայտնում են, որ որևէ կենդանության նշաններ չեն արձանագրում երկուշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերելուց հետո: 

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մարմինները հայտնաբերվել են երկուշաբթի օրը ուղղաթիռի կործանման վայրում Իրանի հյուսիս-արևմուտքում, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները:

Իրանական Կարմիր մահիկի կողմից 2024 թվականի մայիսի 20-ին հրապարակված տեսանյութի այս պատկերում ցույց է տրված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի բեկորներն ու կործանման վայրը Արևելյան Ադրբեջան նահանգում:
Իրանական Կարմիր մահիկի կողմից 2024 թվականի մայիսի 20-ին հրապարակված տեսանյութի այս պատկերում ցույց է տրված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի բեկորներն ու կործանման վայրը Արևելյան Ադրբեջան նահանգում:

Որոնողական խմբերը հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները երկուշաբթի օրը՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքանի բնակավայրի մոտ վատ եղանակային պայմաններում ուղղաթիռի կործանումից մեկ օր անց:

Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներ
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներ

Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում, հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները: Այն կործանվել է կիրակի օրը վատ եղանակային պայմաններում Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան բնակավայրի մոտակայքում։ Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ուղղաթիռը վերադառնում էր Ադրբեջանի Հանրապետության սահմանային գոտտում տեղի ունեցած միջոցառումից ու տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանին և երկու այլ պաշտոնյաների: Իրանի նախագահը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ամբարտակի կառուցման ծրագրի բացման արարողությանը մասնակցելու համար: Իրանական լրատվամիջոցները նշում են, որ կործանված ուղղաթիռը մեկն էր այն երեքից, որոնք իրանցի պաշտոնյաներին տեղափոխում էին Իրան միջոցառումից:

Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, 19 մայիսի, 2024թ.
Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, 19 մայիսի, 2024թ.

Ադրբեջանի նախագահ Ալիևը «X» հարթակում գրառում է կատարել՝ ասելով, որ «խորապես մտահոգված է» Ռայիսիի ուղղաթիռի կործանման կապակցությամբ և որպես «բարեկամ և եղբայր երկիր» աղոթում և օգնություն է առաջարկում։

Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է կադրեր, որտեղ երևում է, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում գիշերը անձրևի տակ լեռնային պայմաններում՝ փորձելով հայտնաբերել վթարի վայրը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, ներառյալ նախագահի, արտգործնախարարի ու այլ պաշտոնյաների վիճակի մասին:

Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներ
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներ

Իրանի սահմանադրությամբ եթե նախագահը մահանում է կամ անգործունակ է դառնում, այդ պաշտոնը ժամանակավորապես կատարում է առաջին փոխնախագահը, իսկ 50 օրվա ընթացքում կայանում են նոր նախագահական ընտրություններ։ Ներկայումս փոխնախագահի պաշտոնին է Մոհամմադ Մոխբերը: Իրանի նախագահը ենթարկվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, ով պահպանում է լիակատար իշխանություն երկրի գործերի նկատմամբ:

Ռայիսին ծայրահեղ պահպանողական Խամենեիի հովանավորյալն է, ով որոշ դիտորդների կողմից դիտարկվել է որպես գերագույն առաջնորդի նախընտրելի իրավահաջորդ: Նա նախագահի պաշտոնում է ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքում, որի ժամանակ նրա հիմնական մրցակիցներին արգելվել է առաջադրվել, իսկ ընտրություններում արձանագրվել է մասնակցության ռեկորդային ցածր ցուցանիշ:

Սոցցանցերում հրապարակված և «Ամերիկայի Ձայն»-ի իրանական ծառայության կողմից արժանահավատ համարվող նյութերը ցուցադրում են, թե ինչպես են Իրանի ավտորիտար իսլամիստ կառավարության հակառակորդները կիրակի ուշ երեկոյան հրավառություն են կազմակերպում բազմաթիվ վայրերում՝ նշելով Ռայիսիի վախճանը:

Տեսանյութերից մեկում կին պատմողը ցույց է տալիս, որ հրավառության վայրը հարավային Թեհրանն է:

Մեկ այլ հատվածում մի տղամարդ արձագանքում է Իրանի հյուսիս-արևմտյան Քրդստան նահանգի Սաքեզ քաղաքում հրավառություններին:

«Ամերիկայի Ձայն»-ը չի կարող ինքնուրույն ճշտել հրավառության հանգամանքների իսկությունը՝ կապված Իրանի ներսից տեղեկության հաղորդման սահմանափակումների հետ:

Կիրակի ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութեր, որտեղ պատկերված են կառավարության կողմնակիցները, որոնք հավաքվում են երկրի տարբեր մասերում՝ աղոթելու Ռայիսիի անվտանգ վերադարձի համար:

Մարդիկ Թեհրանում աղոթում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բարօրության համար նրան տեղափոխող ուղղաթիռի կործանումից հետո։
Մարդիկ Թեհրանում աղոթում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բարօրության համար նրան տեղափոխող ուղղաթիռի կործանումից հետո։

Պետական IRNA լրատվական գործակալությունը մեջբերում է այաթոլլա Խամենեիի խոսքերը. «Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա: Երկրի գործունեության խափանում չի լինի»։

IRNA-ն նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ փոխնախագահ Մոխբերը վարում է կառավարության արտակարգ նիստը՝ վթարի հետ կապված հարցերը քննարկելու համար:

Կիրակի օրը «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայությունը տված հարցազրույցում Գերմանիայում բնակվող անկախ իրանցի լրագրող և հետազոտող Ռեզա Թալեբին ասել է, որ եթե Ռայիսին մահանա, Իրանի իսլամիստ կառավարիչները կարող են նրան նահատակ հռչակել, ով մահացել է իրենց գլխավոր արտաքին թշնամիների՝ Իսրայելի և ԱՄՆ-ի խարդախ խաղերի արդյունքում։ Նման պնդման որևէ ապացույց չկա:

ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է իրանական ուղղաթիռի կործանման մասին հաղորդումնեին։ «Այս պահին մենք այլ մեկնաբանություն չունենք»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։

Նյութի հեղինակն է Մայքլ Լիպինը: «Ամերիկայի Ձայն»-ի պարսկական ծառայության լրագրողներ Փայամ Յազդյանը, Ֆարհադ Փուլավին և Մասուդ Ֆարահմանդը, ինչպես նաև «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության ղեկավար Ասգար Ասգարովը նպաստել են նյութի հրապարակմանը:v

XS
SM
MD
LG