Չինաստանում ամրպանդվում է Սի Ծինփինի միահեծան իշխանությունը

Չինաստանի նախագահ Սի Ծինփին` Ազգային ժողովրդական կոնգրեսի տարեկան ժողովին

Երկուշաբթի Չինաստանում ավարտեց Չինաստանի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի տարեկան ժողովը: Դիտորդների ներկայացմամբ, մեկշաբաթյա հավաքի ընթացքում պարզ դարձավ, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ավելի է ամրապնդել իր իշխանությունը:

Դիտորդների ներկայացմամբ, Չինաստանում շարունակում է ամրապնդվել նախագահ Սի Ծինփինի միահեծան իշխանությունը: Չինաստանի խորհրդարանի՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի օրենսդիրները հավանություն են տվել երկրի Կոմունիստական կուսակցության ընդունած որոշումներին: Միայն մի քանի պատվիրակներ են դեմ քվեարկել որոշ առաջարկների:

Կոնգրեսի նպատակն էր ի ցույց դնել, որ Չինաստանի իշխանական մարմիններում առկա է լիակատար ներդաշնակություն, ուր տեղ չկա պառակտումներին ու այլախոհությանը:

Կոնգրեսի ավարտական նիստում պատվիրակներն ընդունեցին մի օրենք, որը խստացնում է կոմունիստական կուսակցության վերահսկողությունը Չինաստանի կառավարության նկատմամբ։ Առաջարկն անցավ ձայների 2 883 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։

Your browser doesn’t support HTML5

Չինաստանի օրենսդիր մարմնի տարեկան նիստը ի ցույց դրեց Սի Ծինփինի միահեծան իշխանության ամրապնդումը. տեսակետ

Կառավարությունը գլխավորում է վարչապետ Լի Ցիանը, և դիտորդների խոսքով այն, որ նա հրաժարվեց տարեկան ասուլիսից, վկայում է, թե որքան են թուլացել վարչապետի դիրքերը:

«Վարչապետն, իրոք, ավելի շատ է ստանձնում պարզապես համակարգողի դեր…։ Այս տեսանկյունից մի փոքր անհասկանալի կլիներ, եթե պարոն Լի Ցիանը դուրս գար [լրագրողների առջև] և ստիպված լիներ պատասխանել բոլոր ոլորտների վերաբերյալ հարցերին՝ այն պարագայում, երբ նա չունի իրական լիազորություններ»,- ասում է Չիկագոյի համալսարանից Դալի Յանգը:

Իրական, իշխանությունը պատկանում է Սի Ծինփինին, ով, ըստ երևույթին, պատրաստվում է կառավարել Չինաստանը անորոշ ժամանակով և ում համար, ըստ դիտորդների, ազգային անվտանգությանը վերաբերող հարցերն անհամեմատ առաջնային են, քան տնտեսականը։

«Երբ աշխատատեղերը քիչ են, մարդիկ՝ դյուրաքրքիռ, և երկրի ղեկավարությունն ավելի ուշադիր է մարտահրավերներին և փորձում են պահպանել կայունությունը»,- ասում է Դալի Յանգը:

Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի այս նստաշրջանն առանձնացավ նաև մի քանի օրինագծերի ընդունմամբ՝ խստացնելով հակաքայլերը կումունիստական կարգին սպառնացող վտանգների դեմ:

Թեև օրենսդիր մարմնի գործունեությունը Չինաստանում անվանում են «ժողովրդավարական գործընթաց», սակայն փաստն այն է, որ այն աստիճանաբար ավելի շատ է կառավարվում մեկ մարդու կողմից: