Մատչելի հղումներ

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Պեկինին «զսպելու» մեջ


Չինաստանի արտգործնախարար Վան Ի
Չինաստանի արտգործնախարար Վան Ի

Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը հինգշաբթի քննադատել է Միացյալ Նահանգներին և խոսել Ռուսաստանի հետ Պեկինի կապերը խորացնելու օգտին:

Չինաստանի արտգործնախարար Վան Իին հինգշաբթի Պեկինում կայացած մամլո ասուլիսում քննադատել է Միացյալ Նահանգներին․ «Ինչպե՞ս կարող ենք վստահել նման մեծ տերությանը, եթե Միացյալ Նահանգները միշտ ասում է մի բան, իսկ անում՝ այլ բան, եթե [Վաշինգտոնը] լարվում է ու անհանգստանում՝ «Չինաստան» բառը լսելիս»:

Վան Իի նման խոսքերը հակասում են այն մթնոլորտին, որ ձևավորվեց Կալիֆոռնիայում նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո: Այն օգնեց կայունացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները:

Պեկինը մեղադրել է Վաշինգտոնին խոստումները չկատարելու և պատժամիջոցների միջոցով Չինաստանին զսպելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:51 0:00

Հինգշաբթի Վանգ Իին նաև մեղադրեց Վաշինգտոնին խոստումները չկատարելու մեջ և ընդգծեց, թե Միացյալ Նահանգները փորձում է պատժամիջոցների միջոցով զսպել Պեկինին․ «Չինաստանին ցանկացած պատրվակով մեղադրելու ցանկությունը հասել է անհավատալի մակարդակի»:

Չինացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, անգամ երբ Պեկինի ու Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի բանակցությունները վերսկսվեցին, ԱՄՆ-ն, միևնույն է, ընդլայնեց պատժամիջոցները Չինաստանի նկատմամբ՝ պատճառաբանելով մարդու իրավունքների խախտումներն ու Ռուսաստանի հետ Պեկինի համագործակցությունը:

Վանգ Իին պաշտպանեց Չինաստանի աջակցությունը Կրեմլին:

Չինաստանի արտգործնախարարը անդրադարձավ նաև Թայվանին՝ հայտարարելով, որ Պեկինը կղզին դիտարկում է Չինաստանի մի մասը:

Հարավչինական ծովում Ֆիլիպինների հետ աճող լարվածությունը Վան Ին բացատրեց սադրանքներով ու արտատարածաշրջանային ուժերի միջամտությամբ:

Ուշադրություն է գրավում ժամանակը, թե Չինաստանի արտգործնախարարը երբ որոշեց հանդես գալ նման հայտարարություններով։ Հիշեցնենք, Պեկինում ընթանում է երկրի խորհրդարանի տարեկան նիստը, որի օրակարգի գլխավոր կետը Չինաստանի տնտեսությունում առկա իրավիճակն է:

Դիտորդների կարծիքով, Վան Իի խոսքերը կոչված են ի ցույց դնել, թե առաջիկայում արտաքին քաղաքականության ոլորտում Պեկինը ինչ մոտեցումներ է որդեգրելու։

Հոդվածը պատրաստվել է Բիլ Գալլոյի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG