Ուկրաինայի Օդեսայի մարզում հրշեջները պայքարում են ռուսական անօդաչուների հարվածների հետևանքով բնակելի թաղամասում առաջացած հրդեհը մարելու համար։ Ռուսական բանակի հերթական գրոհը առնվանզ մեկ մարդու կյանք է խլել: Զոհերի քանակն ու վնասը անհամեմատ մեծ կլինեին, եթե Ուկրաինայի հակաօդային ուժերը, գիշերվա ընթնացքում չկարողանային ոչնչացնել, իրենց ներկայացմամբ, ռուսական 20 անօդաչուներ։ Օդեսայի մարզային իշխանությունների խոսքով, տեղի ունեցածը՝ նախորդ շաբաթվա ընթացքում ռուսական ուժերի արդեն երրորդ գրոհն էր։
Մինչ Ուկրաինան արդեն երկրորդ ձմեռն է պատերազմում Ռուսաստանի դեմ՝ նախորդ շաբաթ Բրյուսելում հանդիպել էին եվրոպացի առաջնորդները՝ քննարկելու Եվրամիությանը Ուկրաինայի միանալու հայտը:
«Քսանվեց անդամ երկրներ որոշել են աջակցել բանակցությունների մեկնարկի առաջարկին, սակայն այդ թիվը բավարար չէ իրավական առումով պարտադիր որոշում կայացնելու համար»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Your browser doesn’t support HTML5
Եվրամիությունը բաղկացած է 27 անդամ-երկրներից, և բոլոր պետք է հավանություն տան այլ պետության անդամակցությանը:
Ուկրաինայի ճանապարհին միակ խոչընդոտը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ով համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենից մոտ գործընկերը Եվրամիությունում:
Միության, թերևս, ամենից ազդեցիկ երկրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով, «առաջարկել է [Օրբանին[» հեռանալ սենյակից, երբ մյուս 26 երկրները քննարկում էին Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնության փաթեթի տրամադրումը:
Օրբանն առայժմ հրաժարվել է աջակցել նման օժանդակության տրամադրմանը Կիևին:
Հանդես հալով սոցցանցերով՝ Հունգարիայի վարչապետը՝ Կիևի հետ բանակցություններ սկսելու Բրյուսելի որոշումը անվանել է «անիմաստ, անտրամաբանական և սխալ»՝ հավելելով, որ «Հունգարիան չի փոխում իր դիրքորոշումը»։
Չնայած Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցում դեռ դրական որոշում չկա, եվրոպական երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ օգնությունն ի վերջո կտրամդրվի։
«Քրտնաջան աշխատում ենք՝ արդյունք ունենալու համար, որը կստանա 27 անդամ-երկրների համաձայնությունը։ Բայց, կարծում եմ, պետք է նաև աշխատել հնարավոր այլընտրանքների ուղղությամբ՝ որևէ լուծում ունենալու համար, եթե [Կիևին ֆինանսական աջակցության հարցում] չհասնենք 27 երկրների միաձայն որոշմանը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Կարելի է ասել՝ Բրյուսելի գագաթնաժողովին զուգահեռ Պուտինը Մոսկվայում անցկացրեց իր ամենամյա երկարատև ասուլիսը՝ կարածիք հայտնելով, թե առաջիկայում կավարտվի Ուկրաինային մեծածավալ ֆինանսական օգնության տրամադրումը՝ Եվրամիության ներսում ու ԱՄՆ Կոնգրեսում պառակտումների պատճառով:
Պուտինը նաև պատրաստակամություն հայտնեց «համաձայնության գալ» ԱՄՆ հետ՝ կալանավորվածներին վերադարձնելու հարցում՝ առանց մանրամասնելու։
Ինչևէ, Բրյուսելում եվրոպական առաջնորդների քննարկումների ֆոնին՝ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում էին՝ կարծես հիշեցնելով, որ Կրեմլին դիմակայելու համար անհրաժեշտ են նյութական միջոցներ: