Ուկրաինացի զինվորականները պատրաստվում են ձմեռային մարտերին, և Լեհաստանում ընթացող զորավարժություններին մասնակցող ուկրաինացի զինվորականների խոսքով, պայմանները հնարավորինս մոտ են իրական ռազմական գործողություններին:
Անցած հանգստյան օրերին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բուենոս Այրեսում էր՝ մասնակցելու Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեի երդմնակալության արարողությանը։ Զելենսկու այցի իրական նպատակը, թերևս, գլոբալ հարավի երկրների աջակցության ապահովումն է՝ Ռուսաստանի դեմ պատերազմում։
Մինչ հարավային կիսագունդ մեկնելը՝ Ուկրաինայի նախագահը մի շարք օրինագծեր է ստորագրել, որոնք կոչված են նպաստել Կիևի ընթացքը Եվրամիություն, որի հիմնական խոչընդոտներից է պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս է հայտարարել, թե դեմ է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ կողմերի միջև ռազմավարական գործընկերության կայացման համար կպահանջվի 5-10 տարի:
Օրբանի նման՝ մերժողական դիրքորոշումը նորութուն չէ։ Նա համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցներից մեկը, իսկ Եվրամիությունում որոշումները կայացվում են կոնսենսուսով՝ որևէ որշամը դեմ չպետք է լինի ԵՄ որևիցե անդամ-երկիր:
Տեղափոխվենք Մոսկվա։ Ուրբաթ Կրեմլում Պուտինը պարգևատրել է Ուկրաինայում՝ ռազմական գործողություններին մասնակից զինվորականներին։ Ռուսաստանը փաստացի շուրջ քառորդ դար իշխող Պուտինը հենց արարողության ժամանակ էլ որոշեց հանրայնացնել իր որոշումը, թե պատրաստվում է կրկին իր թեկնածությունը առաջադրել գալիք՝ 2024 թվականի մարտին նախատեսված նախագահական ընտրություններին։ Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում՝ խորհրդային բռնապետ Ստալինից հետո, ով երկիրը կառավարեց մոտ 30 տարի, Պուտինը Կրեմլում բազմած ամենաերկարակյաց գործիչն է։
Սակայն Պուտինի հայտարարությանը զուգահեռ՝ նախորդ օրերին Ռուսաստանում հանրության ուշադրության կենտրոնում էր անազատության մեջ գտնվող ընդդիմադիր՝ Ալեքսեյ Նավալնիի թիմի ակցիան։ Մոսկվայում և երկրի այլ բնակավայրերում փակցվել էին ամանորյա շնորհավորանքներ պարունակող գովազդային վահանակներ: Այնինչ, եթե գործարկում էիք վահանակի վրայի QR կոդը, այն ձեզ տեղափոխում էր «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքէջ: Իշխանությունները հապշտապ հեռացրել են պաստառները։
Հիշեցնենք, ավելի քան 30 տարվա ազատազրկման դատապարտված Նավալնին տակավին անազատության մեջ է։
Այս ամենի ֆոնին հարևան Ուկրաինայում շարունակում են ռուսական ու խորհրդային կայսրության խորհրդանիշների ապամոնտաժման աշխատանքները։
Կիևում պատվանդանից իջեցվել է Ռուսաստանում ՝մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հրամանատարներից մեկի արձանը և տեղափոխվել թանգարան։
Դե իսկ, մարտերը Ուկրաինայում չեն դադարում։ Ռուսական ուժերը հրիթռակածության են ենթարկել Խարկովի շրջանը։ Զոհվել է առնվազն մեկ մարդ։ «CNN»-ը ներկայացրել է արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների գնահատականները, թե այս ձմռանը Մոսկվան ձգտելու է նոր թափ հաղորդել ուկրաինական ուժերի դեմ իրականացվող հարձակումներին և գրոհներին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։
Կրակը չի դադարում նաև առաջնագծում։ «Ամերիկայի ձայնը» չի կարող հավաստել հրապարակված տեսանյութի իսկությունը, բայց ուկրաինական կողմի պնդմամբ պատկերվածը ռուսական ուժերի դեմ ընթացող հարձակումն է: