Միջազգային ընկերության կողմից անցկացված աուդիտը հերքել է ռուսական գազային կոնցեռնի՝ «Գազպրոմի» այն պնդումը, որ Մոլդովայի կառավարությունն իրեն 800 մլն դոլար է պարտք, կիրակի օրը հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
2021 թվականի վերջին «Գազպրոմը» և նրա մոլդովական դուստր ձեռնարկությունը հայտարարեցին, որ Մոլդովան հարյուր միլիոնավոր դոլարների պարտք ունի, որը պետք է վճարվեր՝ հետագա կայուն մատակարարումներն ապահովելու համար։
Մոլդովական Nokta.md լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սանդուն հանրային հանդիպման ժամանակ ասել է, որ աուդիտը հերքել է այս պնդումները։
Սանդուն հայտնել է, որ Մոլդովայի կառավարությունը ստուգման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանի առաջիկա օրերին։
«Գազպրոմը» դեռ չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։
Մոլդովայի կառավարությունը, օգտվելով ԵՄ կառույցների վարկերից, անցած տարվա դեկտեմբերից գազ է գնում այլ աղբյուրներից։