Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը շնորհավորել է Մոլդովային և նրա ժողովրդին անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Միացյալ Նահանգները գնահատում է Մոլդովայի ընդհանուր հանձնառությունը՝ ժողովրդավարական ինստիտուտները և դատաիրավական բարեփոխումները ամրապնդելու, տնտեսական աճը խթանելու, նրա անվտանգությունը ամրապնդելու և մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ», - ասված է Բլինքենի հայտարարության մեջ։ «Մենք մտադիր ենք շարունակել այս գործընկերությունը, այդ թվում՝ ԱՄՆ-Մոլդովա ռազմավարական երկխոսության շրջանակներում, ինչպես նաև աջակցել Մոլդովային ԵՄ ինտեգրման ճանապարհին»։
Միացյալ Նահանգները երախտագիտություն է հայտնել Մոլդովային՝ Ռուսաստանի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում Ուկրաինային ցուցաբերած շարունակական աջակցության համար և բարձր է գնահատել մոլդովացիների ջանքերը՝ հարյուր հազարավոր փախստականներ ընդունելու համար։