Մատչելի հղումներ

Մոլդովան պայքարում է ռուսական քարոզչության դեմ


Մոլդովան պատասխանում է Ռուսաստանի փորձերին՝ ապակայունացնելու նախկին խորհրդային փոքր  հանրապետությունը, որը սահմանակից է Ուկրաինային և երկար ժամանակ հակումներ ուներ դեպի Արևմուտք:  Մոլդովայի առաջնորդները արշավ են սկսել ռուսական քարոզչության դեմ։

Մոլդովայի կառավարությունը կարծում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ սկսելուց մեկ տարի անց ծրագիր ունի՝ ստիպելու այնտեղ իշխանափոխություն իրականացնել։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խոսքով՝ «Ռուսաստանի գործողությունների նպատակն է տապալել սահմանադրական կարգը, փոխել Քիշնևի օրինական իշխանությունը անօրինականի, ինչը մեր երկիրը կդնի Ռուսաստանի ծառայության տակ»։

Մոլդովական հասարակությունը բաժանված է ռումինախոսների, որոնք պատմականորեն կապված են Ռումինիայի և Եվրոպայի հետ, և ռուսախոսների միջև, ովքեր ամուր կապեր են պահպանում Մոսկվայի հետ:

Այս փաստացի 50-50 բաժանումը ռուսական քարոզչության համար կատարյալ հիմք է Կրեմլի օրակարգն այնտեղ առաջ մղելու համար, ինչպես դա եղավ Ուկրաինայում:

Քիշնևում հիմնված «RTR Moldova» հեռուստաալիքից Մոլդովայի կառավարությունը հետ է վերցրել հեռարձակման լիցենզիան, ինչպես նաև հինգ այլ ռուսալեզու ալիքներինը:

Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ ալիքներն անօրինական կերպով հեռարձակում են Ռուսաստանում արտադրված հաղորդումներ, իսկ ոչ պաշտոնապես նրանց մեղադրում են Մոլդովայում Կրեմլի խոսափողը լինելու մեջ։

Հեռուստաալիքի աշխատակիցները քննադատում են այդ որոշումը և ասում, որ դա բնակչության զգալի մասին թողնում է առանց լրատվության, որն անհնար է պատրաստել Մոլդովայում գովազդային եկամուտների բացակայության պատճառով:

Քիշնևի RTR ռուսալեզու հեռուստաալիքի լրագրող Վասիլի Մոյսեենկոն ասել է՝

«Ռուսաստանի հեռուստահաղորդումները, որոնք մենք հեռարձակում ենք, ավանդական է մոլդովացի շատ հեռուստադիտողների համար: Այստեղ շատ մարդիկ կան, ովքեր ռուսախոս են, և նրանց շատ են դուր գալիս այս հաղորդումները, որոնք անհնար է այստեղ արտադրել»:

Այս ալիքների փակումը կրկին հիմք դրեց պատերազմի ժամանակ խոսքի ազատության շուրջ բանավեճին: Պատասխանատուները կոշտ պատճառաբանություններ են ներկայացրել։

Այդ ալիքների լիցենզիան կասեցնող Աուդիովիզուալ խորհրդի նախագահ Լիլիանա Վիտուի խոսքով՝ «Խոսքի ազատությունը չի նշանակում ապատեղեկատվության ազատություն։ Պատերազմից առաջ մենք նկատեցինք, որ մի խումբ լրատվամիջոցներ պատրաստել էին այս հարձակմանը Ուկրաինայի վրա։ Դա տեղեկատվական նախապատրաստություն էր սպասվող ագրեսիայի համար»։

Երկրի ամենահայտնի քաղաքական նորությունների YouTube-եր Միխայիլ Սիրքելինի կարծիքով՝ այդ հեռուստաալիքները Մոլդովայում Պուտինի բարձրախոսներն են։

«Պետք է ընտրել՝ խոսքի ազատությունը կամ երկրի անվտանգությունը։ Նրանք ատելություն են քարոզում Ուկրաինայի դեմ։ Նրանք քարոզում են ռուսական ընդհանուր քաղաքական գիծը»,-ասել է նա։

Ռուսալեզու ալիքների կասեցումը ոմանք էլ հարձակում են համարում մամուլի ազատության դեմ։ Այդպես է կարծում GRT TV-ի տնօրեն Վադիմ Անաստասովը։ Այն Գագաուզիայի հարավային շրջանի ալիք է, որը հեռարձակվում է ռուսերեն, ռումիներեն և գագաուզերեն և չի փակվել:

«Դժվար է ասել, որ սա խոսքի ազատություն է, երբ իշխանության մեջ գտնվող որոշ մարդիկ իրենց ազդեցության միջոցով փորձում են ինչ-որ բան թելադրել։ Դրա համար ես կարծում եմ, որ խոսքի ազատություն չկա»,-ասել է նա։

Մոլդովան միացել է եվրոպական երկրներին՝ արգելելով ռուսական քարոզչական ալիքները, սակայն ունենալով այդքան մեծ ռուսալեզու բնակչություն՝ այնտեղ բանավեճը շատ ավելի խորն է։

Մոլդովայի առաջնորդները արշավ են սկսել ռուսական քարոզչության դեմ
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

XS
SM
MD
LG