Մատչելի հղումներ

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել


Մոլդովայի հեռացող վարչապետ Նատալյա Գավրիլիցա
Մոլդովայի հեռացող վարչապետ Նատալյա Գավրիլիցա

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդունել է կառավարության հրաժարականը

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ուրբաթ հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը, ինչը, ըստ սահմանադրության, նշանակում է նախարարների ողջ կաբինետի հրաժարական։

«Վարչապետ լինելուց մեկուկես տարի հետո ժամանակն է հայտարարելու իմ հրաժարականի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գավրիլիցան՝ հրաժարվելով պատճառաբանել իր որոշումը։

Վարչապետի ճեպազրույցին նախորդել է նախագահ Մայա Սանդուի հանդիպումը վարչակազմում, որին մասնակցել են կառավարության անդամները և խորհրդարանը վերահսկող «Գործողության և համերաշխության» կուսակցության ներկայացուցիչները։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդունել է կառավարության հրաժարականը։

«Իրավական ընթացակարգերի համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո խորհրդակցություններ կանցկացվեն խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ես կառաջադրեմ վարչապետի թեկնածու»,- գրել է Սանդուն ֆեյսբուքյան իր էջում։

XS
SM
MD
LG