Մատչելի հղումներ

ՄԱԿ. 150 հազար փախստականներ ​​լքել են Ուկրաինան Ռուսաստանի ներխուժումից հետո


Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը

Ավելի քան 150 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան ռուսական ներխուժման սկսվելուց հետո։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

Նրա խոսքով, Ուկրաինայից մեկնածների կեսը հատել է Լեհաստանի հետ սահմանը, մինչդեռ շատ փախստականներ մեկնել են Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ Միաժամանակ Գրանդին նշել է, որ «ռազմական իրավիճակը դժվարացնում է [փախստականների] թվի գնահատումը և օգնության ցուցաբերումը»։

Ինչպես շաբաթ օրը հայտնել է Reuters-ը, փախստականները, ովքեր հեռանում են Ռուսաստանի ներխուժման պատճառով, շարունակում են լքել երկիրը Ուկրաինայի արևմտյան սահմանի միջոցով: Վերջին երկու օրվա ընթացքում մոտ 100 հազար մարդ ժամանել է Լեհաստան՝ ժամանակավոր ապաստան գտնելով մարզասրահներում և երկաթուղային կայարաններում:

Երբ ռուսական ուժերը համակարգված հարվածներ հասցրեցին Ուկրաինայի մի քանի քաղաքների, ներառյալ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ուկրաինակ բնակչության մի մասը փորձում էր հատել Եվրամիության սահմանը՝ հույս ունենալով անցնել Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա և Հունգարիա:

Չեխիայի երկաթուղիները շաբաթ վաղ առավոտյան Չեխիայում բնակվող ուկրաինացիների հետ հատուկ գնացքներ են ուղարկել Լեհաստանի սահման՝ հանդիպելու ներխուժումից հետո երկիրը լքած հարազատների հետ:

Երկու ավտոբուս բաղկացած էթնիկ բուլղարներով Օդեսայից ժամանել են Բուլղարիա շաբաթ վաղ առավոտյան, իսկ երրորդը՝ դեռևս ճանապարհին է: Բուլղարիան ևս չորս ավտոբուս է ուղարկել Կիև՝ Ուկրաինայում բնակվող իր 250 հազար հայրենակիցներին տարհանելու համար:

XS
SM
MD
LG