Գների աճը կապված է շուկայում նավթի անբավարար մատակարարման ակնկալիքների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականության հետ
Brent-ի ֆյուչերսներն աճել են 1,09 դոլարով կամ 1%-ով՝ հասնելով 112,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ամերիկյան West Texas Intermediate նավթի ֆյուչերսների արժեքն աճել է 1 դոլարով կամ 0,9%-ով՝ հասնելով բարելի դիմաց 107,95 դոլարի:
Սուրբ Հարության տոներին գների աճը պայմանավորված էր այն լուրերի հետ, որ Եվրամիությունը կարող է փուլային արգելք սահմանել ռուսական նավթի ներկրման դեմ:
ԵՄ-ն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Դաշինքի գործադիր մարմինը առաջարկներ է մշակում ռուսական նավթի ներկրումն արգելելու համար, թեև Գերմանիան չի աջակցում անհապաղ էմբարգոյի սահմանումը:
Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ օրական մոտավորապես 3 միլիոն բարել ռուսական նավթ կարող է անհասանելի դառնալ մայիսից՝ պատժամիջոցների կամ գնորդների կամավոր որոշումների պատճառով։
Ռուսաստանում նավթի արդյունահանումը շարունակել է նվազել ապրիլին՝ ամսվա առաջին կիսամյակում մարտի համեմատ նվազելով 7,5%-ով, ուրբաթ հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը, առանց հրադադարի նշանի, մեծացրել է մատակարարման հետ կապված մտահոգությունները, հատկապես, երբ ակնկալվում է, որ պահանջարկը կբարձրանա ամառային սեզոնի մոտեցմանը զուգահեռ», - ասում է Sunward Trading-ի գլխավոր վերլուծաբան Չյոկի Չենը:
Բացի այդ, դրան է նպաստել նաև ԱՄՆ-ի նավթային շուկայում ստեղծված կացությունը, քանի որ ակնկալիքներ կան, որ ԱՄՆ նավթի շուկան կդառնա ավելի կոշտ՝ Եվրոպա արտահանման աճի պատճառով», - ասում է Fujitomi Securities Co Ltd.-ի գլխավոր վերլուծաբան Կազուհիկո Սաիտոն:
Անցյալ շաբաթ ՕՊԵԿ-ի հրապարակած զեկույցը ցույց է տալիս, որ ՕՊԵԿ-ի արդյունահանումը մարտին ավելացել է օրական ընդամենը 57,000 բարելով՝ հասնելով 28,56 մլն բարել, չնայած այն հանգամանքին, որ ՕՊԵԿ + համաձայնագրով թույլատրվում է օրական մինչև 253,000 բարել աճ:
Հոդվածը պատրաստվել է Reuters-ի նյութի հիման վրա