Մատչելի հղումներ

Իտալական Eni ընկերությունը դադարեցնում է նավթի գնումները Ռուսաստանում


Ավելի վաղ ռուսական նավթ գնելուց հրաժարվել էին British Petroleum և Shell ընկերությունները

Իտալական խոշորագույն նավթագազային Eni ընկերությունը կասեցնում է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի գնման նոր պայմանագրերի կնքումը։

Որոշումն ընդունվել է Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման և ռազմական գործողությունների պատճառով։

Այս մասին հաղորդվում է ընկերության ղեկավարության էլեկտրոնային մեկնաբանությունում։

Eni-ն նշում են, որ իրենք ուշադիր հետևում են ռուսական գազի գնման հետ կապված զարգացումներին։

Ավելի վաղ British British Petroleum-ը և Shell-ը ևս հրաժարվել էին կնքել ռուսական նավթի և գազի գնման շուրջ պայմանագրեր։

XS
SM
MD
LG