Մատչելի հղումներ

Ջո Բայդենն ունի հույս, որ գնաճը կկանգնի


Ըստ Washington Post-ի վերջին հարցման արդյունքների, աննախադեպ թվով ամերիկացիներ՝ 55%-ը, հավանություն չեն տալիս Բայդենի տնտեսական քաղաքականությանը, քանի որ որոշ նահանգներ տոնական սեզոնին ընդառաջ տեսնում են բենզինի ռեկորդային գների աճ եւ դրամի նկատելի արժեզրկում:

Երեքշաբթի օրը Բայդենը հրամայեց երկրի ռազմավարական պաշարներին բաց թողնել 50 միլիոն բարել նավթ: Նրա խոսքերով, էներգիայի մյուս խոշոր սպառողները, այդ թվում Հնդկաստանը, Միացյալ Թագավորությունը և Չինաստանը, ծրագրում են անել նույնը:

«Չնայած մեր համատեղ գործողությունները չեն լուծի գազի բարձր գների խնդիրը մեկ գիշերում, սակայն հուսով ենք, որ դրական արդյունք կլինի: Իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում մենք կնվազեցնենք մեր կախվածությունը նավթից, քանի որ անցնում ենք մաքուր էներգիայի», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Բրուքինգսի հաստատության վերլուծաբաններից Դեյվիդ Վեսելի խոսքերով, այդ հայտարարության նպատակներից առաջինը ցույց տալն է, որ նախագահն ամեն ինչ անում է գներն իջեցնելու համար: ‘’Մյուսը’’, ասում է նա, ‘’Չինաստանի հետ այս հարցում համագործակցելով, ազդակ է հղվում ՕՊԵԿ-ին այն մասին, որ եթե չավելացվեն նավթի արդյունահանման ծավալները, մենք բաց կթողնենք մեր պաշարները’’:

Բայդենը նաեւ առաջ է քաշում սոցիալական ծախսերի և կլիմայի մասին 1 տրիլիոն 750 միլիարդ դոլարի օրինագիծը, որը, եթե ընդունվի Սենատի կողմից, կօգնի վերափոխել ամերիկյան տնտեսությունը: Երեքշաբթի օրը Բայդենը նշեց, որ աշխարհում ԱՄՆ-ի ամենախոշոր տնտեսությունը համաճարակից դուրս է գալիս ավելի բարվոք վիճակում, քան իրենք կանխատեսում էին:

‘’Մենք այսօր գրանցում ենք աշխարհում տնտեսական ամենաուժեղ վերականգնումը: Նույնիսկ գնաճը հաշվարկելուց հետո, մեր տնտեսությունն ավելի խոշոր է, և մեր ընտանիքներն ավելի շատ փող ունեն, քան մինչեւ համաճարակը’’, ասել է նա:

Սակայն, ինչպես ասում են տնտեսագետները, նույնիսկ ԱՄՆ-ի տնտեսությունը չի համապատասխանում առաջարկի և պահանջարկի պարզ ուժերին: Դա շտկելու համար կարող է ավելի շատ աշխատանք պահանջվել, ասում են նրանք:

Այսպիսով, հարց են տալիս ամերիկացիները, արդյո՞ք այս տոնական սեզոնին իրենք որոշ չափով շունչ կքաշեն գների աճից հետո, թե ոչ:

Բայդենն ունի հույս, որ այո, գների աճը կկանգնի:

XS
SM
MD
LG