Մատչելի հղումներ

«Վիքիլիքս» կայքում շուտով հրապարակվելու են ԱՄՆ-ի ռազմական բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր


«Վիքիլիքս» կայքում շուտով հրապարակվելու են ԱՄՆ-ի ռազմական բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր
«Վիքիլիքս» կայքում շուտով հրապարակվելու են ԱՄՆ-ի ռազմական բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր

«Վիքիլիքս» կայքը շուտով հրապարակելու է ռազմական գաղտնի փաստաթղթերի այնպիսի թվաքանակ, որը, ըստ Պենտագոնի կանխատեսումների, կդառնա պատմության մեջ ԱՄՆ-ի ռազմական գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը: Սպասվում է, որ հրապարակվելու են 2003 թվականին Իրաք ներխուժումից հետո կազմված հետախուզական հարյուր հազարավոր զեկույցներ:

«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետական մարմինները փորձում են նվազեցնել այն վնասը, որը կարող է հասցվել փաստաթղթերի հրապարակմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդել են, որ հսկա այս հրապարակումը կարող է վտանգի ենթարկել բազմաթիվ մարդկանց կյանքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ ցանկացած հրապարակման հետևանքով կարող է ստեղծվել «բավականին անբարենպաստ իրավիճակ»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ հանդիպումից հետո Ռասմուսենն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե «այդպիսի հրապարակումները... կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ այդ իրադարձություններում ներգրավված մարդկանց համար»:

«ՎիքիԼիքս» կայքի կողմից փաստաթղթերը հրապարակելու նախօրեին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության գլխավորած ավելի քան հարյուր վերլուծաբաններից կազմված աշխատանքային խումբը մանրամասն ուսումնասիրում է Իրաքի պատերազմին վերաբերող այն փաստաթղթերը, որոնք, նրանց կարծիքով, հրապարակվելու են կայքում:

Ուսումնասիրության արդյունքում խումբը տեղեկացրել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը Իրաքի քաղաքացիների, դաշնակիցների անունների և այլ տեղեկությունների մասին, որոնք, հրապարակման դեպքում, կարող են վտանգ ներկայացնել:

XS
SM
MD
LG