Մատչելի հղումներ

«Վիքիլիքս» կայքում կրկին մեծ ծավալով գաղտնի տվյալներ են հրապարակվելու


«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի
«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում` «Վիքիլիքս» կայքում ԱՄՆ-ի զինված ուժերի գաղտնի ավելի քան 400 հազար փաստաթղթերի հրապարակմանը նախապատրաստվելու համար:

Պենտագոնի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ նախարարությունը նախապատրաստվում է «Վիքիլիքս» կայքում իրաքյան պատերազմին վերաբերող հետախուզական «զգայուն տվյալների» նախատեսվող հրապարակմանը:

Սպասվում է, որ նախատեսվող հրապարակման ծավալները զգալիորեն կգերազանցեն այս տարվա հուլիս ամսին Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ ռազմական 77 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակմանը, որտեղ բացահայտվել էին հետախուզական չմշակված հաշվետվություններում պարունակվող Աֆղանստանի քաղաքացի իրազեկիչների անունները և այլ մանրապասներ:

Հուլիս ամսին գաղտնի փաստաթղթերի առաջին հրապարակումից հետո Պենտագոնի պաշտոնյաներն ասել էին, թե «Վիքիլիքս» կայքի խղճին է ծանրանալու ամերիկացի զինվորների և Աֆղանստանի քաղաքացիների արյունը:

Վերջերս լրատվամիջոցները տարածել էին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի անձնական մի նամակ, որտեղ նա ասում է, թե չնայած այդ տվյալների հրապարակումները վտանգել են ՆԱՏՕ-ի զորքերին աջակցող Աֆղանստանի քաղաքացիների կյանքը, դրանք որևէ կերպ չեն վտանգել ԱՄՆ-ի հետախուզության աղբյուրները կամ գործելակերպը:

XS
SM
MD
LG