Մատչելի հղումներ

«Վիքիլիքս» կայքի հիմնադիրը պաշտպանում է Իրաքի պատերազմի մասին փաստաթղթերի հրապարակումը


«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի
«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի

«Վիքիլիքս» կայքի պաշտոնատար անձինք շաբաթ օրը սատարել են Իրաքի պատերազմի մասին ԱՄՆ-ի ռազմական մոտ 400 000 փաստաթղթերի հրապարակման փաստը։ Փաստաթղթերում բացահայտվել են նոր մանրամասներ Իրաքի պատերազմի ընթացքում քաղաքացիական զոհերի, կալանավորների նկատմամբ բռնության և Իրանի կողմից իրականացված գործողությունների մասին։

«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին ասել է, որ փաստաթղթերում բացահայտվում է ճշմարտությունը Իրաքի պատերազմի մասին։

Լոնդոնում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ասանջին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ռազմադաշտերից ստացված չմշակված զեկույցերը չեն պարունակում անուններ կամ տեղեկություններ, որոնք կարող են վնաս պատճառել որևէ խմբի կամ անհատի։

Ավելի վաղ, ԱՄՆ-ի զինված ուժերը քննադատել է փաստաթղթերի հրապարակումը՝ ասելով, որ դա կարող է վտանգել ամերիկյան զինծառայողների և Իրաքի նրանց դաշնակիցների կյանքը։

«Վիքիլիքս» կայքում չի նշվում փաստաթղթերի ձեռքբերման աղբյուրը, սակայն կասկածում են, որ փաստաթղթերը փոխանցել է ներկայումս բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի զինվորական հետախուզության վերլուծաբանը։ Նա բանտարկվել է այս տարվա սկզբին՝ Իրաքում երկու հոգու մահվան պատճառ դարձած ուղղաթռի հարձակման մասին տեսանյութը «Ռոյթերս» լրատվական գործակալության պատվերով 2007 թվականին փոխանցելու մեղադրանքով։

XS
SM
MD
LG