«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի ձերբակալության միջազգային հրամանագիր է տրվել բռնաբարության և բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքներով։
Այս շաբաթվա սկզբին Շվեդիայի դատարաններից մեկը նույնպես տվել է Ասանջին ձերբակալելու իր հրամանագիրը։
Հինգշաբթի օրն արձակված դատարանի հրամանը տրվել է դատախազ Մարիաննե Նիի դիմումի համաձայն, որը ցանկանում է հարցաքննել Ասանջին այս գործի վերաբերյալ:
Մեղադրանքների համար որպես հիմք են ծառայել երկու կանանց հետ օգոստոս ամսին Շվեդիայում կայացած իր հանդիպումները:
Ասանջի փաստաբանի համաձայն, երկու կանայք հայտնել են, որ Ասանջի հետ սեռական հարաբերություններ են ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
Ըստ Ասանջի, մեղադրանքներն իրեն վարկաբեկելու նպատակով իրականացվող արշավի մաս են կազմում:
«Վիքիլիքս» կայքը, որի հիմնադիրը Ջուլիան Ասանջն է, 2006 թվականից հրապարակել է Աֆղանստանում և Իրաքում վարվող պատերազմների վերաբերյալ ԱՄՆ–ի մոտ կես միլիոն գաղտնի փաստաթուղթ։ Ասանջի կազմակերպության կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումն առաջացրել է Պենտագոնի զայրույթը։