Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ի նյութերում հիշատակված անձինք զգուշացվել են սպառնացող վտանգի մասին


«Վիքիլիքս»-ի նյութերում հիշատակված անձինք զգուշացվել են սպառնացող վտանգի մասին
«Վիքիլիքս»-ի նյութերում հիշատակված անձինք զգուշացվել են սպառնացող վտանգի մասին

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախազգուշացրել է դիվանագիտական գաղտնի հեռագրերում հիշատակված օտարերկրյա հարյուրավոր դիվանագետներին այն մասին, որ «Վիքիլիքս»-ի հաղորդագրություններում նրանց անունները հիշատակված լինելու հանգամանքը կարող է վտանգ ներկայացնել իրենց անվտանգության համար:

«Նյու Յորք Թայմս» օրաթերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարությունն անվտանգ վայր է տեղափոխել օտարերկրյա պետական պաշտոնյաների, գործարարների և իրավապաշտպանների մի խումբ:

Օրաթերթը, մեջբերելով Օբամայի վարչակազմի պաշտոնյաներին, հաղորդել է, որ հրապարակված հաղորդագրությունների արդյունքում ձերբակալությունների կամ հարձակումների մասին լուրեր առայժմ չկան, սակայն այլախոհները հետապնդվում են տարբեր երկրներում, և հետապնդումների պատճառը հաճախ հնարավոր չէ հստակ սահմանել:

XS
SM
MD
LG