Մատչելի հղումներ

Ազատ է արձակվելու Իրանում բանտարկության մեջ գտնվող ամերիկացի զբոսաշրջիկներից մեկը


Իրանի պաշտոնյաների համաձայն, բանտարկությունից ազատվելու է մեկ տարուց ավելի բանտարկության մեջ գտնվող ամերիկացի երեք զբոսաշրջիկներից մեկը:

Իրանի մշակույթի նախարարությունից չորեքշաբթի օրը ստացված հաղորդագրության համաձայն, ամերիկացի զբոսաշրջիկներից մեկի ազատ արձակումը տեղի կունենա շաբաթ առավոտյան:

Իրանի պաշտոնյաները մարնամասներ չեն հաղորդել և չեն նշել, թե երեք ամերիկացիներից ով է ազատ արձակվելու:

Շեյն Բաուերը, Սառա Շաուրդն ու Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսի 31-ին իրան-իրաքյան սահմանի մոտ: Նրանց ընտանիքներն ասում են, որ երեք զբոսաշրջիկը պարզապես զբոսնել են և պատահաբար անցել սահմանի իրանական կողմը:

Իրանում զբոսաշրջիկներին մեղադրել էին լրտեսության մեջ, սակայն նրանց ընտանիքները պնդում են հարազատների անմեղությունը:

XS
SM
MD
LG