Մատչելի հղումներ

Իրանում գտնվող ամերիկացի զբոսաշրջիկների ճակատագիրն անորոշ է


Իրանում կալանքի տակ գտնվող ամերիկացի երեք լեռնագնացների փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալներից մեկի նախատեսված ազատման մասին որոշման հետաձգումը «զայրացրել» է նրանց ընտանիքներին։

Ուրբաթ օրը Իրանը կտրուկ դադարեցրել է Սառա Շաուրդին ազատ արձակելու ծրագրերն այն բանից հետո, երբ երկրի դատական իշխանության ներկայացուցիչները հայտնել են չկարգավորված իրավական խնդիրների մասին։

Շաբաթ օրը Շաուրդի ազատ արձակելու հետ կապված իրավիճակը մնում էր անորոշ, քանի որ նրա գործում իրավաբանական ընթացակարգերը դեռ ավարտված չեն։

Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությունը հայտնել է, որ հետաձգումը հաստատել է նաև նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խոսնակը, որն ասել է, թե մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ։

Սառա Շաուրդը և ամերիկացի երկու այլ զբոսաշրջիկ ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսի 31-ին, որից հետո նրանք մեղադրվել են լրտեսության մեջ:

Սակայն նրանք պնդում են, որ պատահմամբ են անցել Իրանի սահմանը և հերքում են լրտեսության մեղադրանքները։

XS
SM
MD
LG