Մատչելի հղումներ

Արաբական պետությունների լիգան հավանության է արժանացրել Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցները


Արաբական պետությունների լիգան հավանության է արժանացրել Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցները
Արաբական պետությունների լիգան հավանության է արժանացրել Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցները

Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները Կահիրեում կիրակի օրն անցկացված հանդիպման ընթացքում համաձայնվել են Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ ընդունել:

Այս պատժամիջոցների ընդունման մասին որոշումը կայացվել է Դամասկոսի կողմից Արաբական պետությունների լիգայի Սիրիայում տեղի ունեցող խռովությունների ու բռնությունների պատճառով դիտորդներ ուղարկելու ծրագիրը չընդունելու պատճառով:

Արաբական պետությունների լիգայի 22 անդամ պետությունից 19-ը կողմ է արտահայտվել կազմակերպությանն անդամակցող պետության նկատմամբ նման արտակարգ միջոց ընդունելու օգտին:

Կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել նաև գալիք շաբաթ օրը՝ քննարկելու ընդունված պատժամիջոցների ազդեցության աստիճանը:

Պատժամիջոցները ներառում են արաբական պետություններում Սիրիայի ղեկավարների ակտիվների սառեցումը, Սիրիայում արաբական պետությունների կողմից կատարվող ներդրումների, ինչպես նաև այս երկրի կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքների դադարեցումը:

Արաբական պետությունների լիգան արգելել է նաև Սիրիայի պաշտոնատար անձանց ճանապարհորդել կազմակերպության անդամ պետություններ:

Փորձագետների վկայությամբ, գալիք շաբաթ Սիրիան դեռևս կարող է համաձայնվել Արաբական պետությունների կողմից առաջարկված ծրագրին՝ պատժամիջոցները դադարեցնելու նպատակով:

«Ալ Արաբիա» հեռուստաընկերության փոխանցմամբ, Լիգայի կողմից Սիրիայի պաշտոնատար անձանց Պարսից ծոցի պետություններում ունեցած ակտիվների սառեցումը կարող է ճնշում գործել Դամասկոսի վրա: Ըստ հեռուստաընկերության, այս երկրի պաշտոնատար անձինք մեծ ներդրումներ չունեն Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, սակայն Պարսից ծոցի պետություններում իրենց կողմից կատարված ներդրումների ծավալը բավականին մեծ է:

XS
SM
MD
LG