Մատչելի հղումներ

Իտալիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել Բեռլուսկոնիին


Իտալիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել Բեռլուսկոնիին
Իտալիայի դատարանը մեղադրանք է ներկայացրել Բեռլուսկոնիին

Իտալիայի դատարանը կայացրել 17-ամյա մի աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու և դրա դիմաց նրան վճարելու, ինչպես նաև իշխանությունը չարաշահելու մեղադրանքներով վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործը դատարան փոխանցելու մասին որոշում։

Միլանի դատավորը մեղադրանքները ներկայացրել է երեքշաբթի օրը՝ հավելելով, որ այս գործով դատավարությունը մեկնարկելու է ապրիլի 6-ին։

Դատախազները մեղադրում են 74-ամյա Բեռլուսկոնիին իր առանձնատուն այցելած գիշերային ակումբի 17-ամյա մարոկացի պարուհու հետ վճարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու մեջ։

Վարչապետը հերքում է մեղադրանքները, իսկ արդեն 18 տարին լրացած երիտասարդ կինն՝ ասում, թե երբեք սեռական հարաբերություններ չի ունեցել Բեռլուսկոնիի հետ։

Բեռլուսկոնիին մեղադրում են նաև, որ գողության մեղադրանքով ձերբակալված այս կնոջը կալանքից ազատելու համար նա օգտագործել է ոստիկանության վրա ունեցած իր ազդեցությունը։

XS
SM
MD
LG