Իտալիայում երկուշաբթի օրը մեկնարկել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հարուցված դատական գործերի շարքի առաջին դատավարությունը: Դատավարությունը սկսվել է երկրի Գերագույն դատարանի կողմից Բեռնլուսկոնիին անձեռնմխելիությունից զրկելուց հետո:
Առաջին դատավարության ընթացքում քննվել է Բեռլուսկոնիին պատկանող «Mediaset» խմբի օֆշորային ընկերությունների միջոցով ԱՄՆ-ում նկարահանված կինոնկարների իրավունքները գնելու ընթացքում տեղ գտած հարկային խարդախությունները:
Բեռլուսկոնին հերքել է բոլոր մեղադրանքները և դատարան չի ներկայացել:
Իտալիայի վարչապետի մեկ այլ դատավարություն, որի ընթացքում քննվելու են նրա դեմ դեռահասի հետ վճարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու և այս հանգամանքը թաքցնելու մեղադրանքները, մեկնարկելու է ապրիլ ամսին:
Բեռլուսկոնիի դեմ ներկայացվում են նաև այլ մեղադրանքներ, որոնց թվում են կաշառակերության և «Mediaset» խմբի գործի հետ կապված իրավախախտումներ: