Մատչելի հղումներ

Բերլուսկոնիի դատավարությունը հետաձգվել է մինչև մայիսի վերջը


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմից անչափահաս մարմնավաճառին սեռական բնույթի ծառայությունների դիմաց վճարելու գործով դատավարությունը հետաձգվել է մինչև մայիսի 31-ը։

Այս մասին որոշումը դատարանն ընդունել է Միլանում չորեքշաբթի օրը դատավարությունը մեկնարկելուց փոքր-ինչ անց։

Բերլուսկոնին մեղադրվում է նաև տեղի ունեցածը քողարկելու համար իր պաշտոնական դիրքն օգտագործելու մեջ։

Դատախազները մեղադրում են 74-ամյա Բեռլուսկոնիին իր առանձնատուն այցելած գիշերային ակումբի 17-ամյա մարոկացի պարուհու հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու և դրա դիմաց վճարելու մեջ։ Մեղադրող կողմի համաձայն, հետագայում Բերլուսկոնին փորձել է ազատ արձակել մարոկուհուն գողության համար ձերբակալվելուց հետո՝ մտավախություն ունենալով, որ նա կարող է բացահայտել իրենց կապը։

Բերլուսկոնին, որը չորեքշաբթի օրը չի ներկայացել դատարան, հերքում է մեղադրանքները:

XS
SM
MD
LG