Մատչելի հղումներ

Բերլուսկոնին դատարանում է՝ հարկային խարդախությունների գործով


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին երկուշաբթի օրը կանգնել է դատարանի առջև՝ իրեն պատկանող լրատվամիջոցների հետ կապված հարկային խարդախությունների գործով։

Գործի հիմքում ընկած է Բերլուսկոնիին պատկանող «Mediaset» լրատվական խմբի կողմից հեռուստահաղորդումների և կինոնկարների իրավունքների օֆշորային ընկերությունների միջոցով գնման և հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով դրանց արժեքը միտումնավոր սխալ հայտարարագրման հանգամանքը։

Մեղադրանքները հերքող Բերլուսկոնին երկուշաբթի օրը, մուտք գործելով դատարանի դահլիճ, մեղադրանքներն անհիմն է անվանել և ասել, որ ինքը չի դատապարտվելու։

«Mediaset»-ի գործը Իտալիայի 74-ամյա ղեկավարի դեմ հարուցված դատական մի քանի գործերից մեկն է։

Բերլուսկոնիի դեմ նաև դատական գործ է հարուցվել անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով այս հանցագործությունը քողարկելու մեղադրանքով։

Այս տարվա սկզբին Իտալիայի Սահմանադրական դատարանը դադարեցրել է Բերլուսկոնիի պաշտոնավարման ընթացքում նրան անձեռնմխելություն տրամադրող օրենքի գործողությունը։

XS
SM
MD
LG