Մատչելի հղումներ

Բեռլուսկոնիի գործով դատախազները պահանջում են արագ դատավարություն անցկացնել


Իտալիայի դատախազները պահանջել են, որ երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անմիջապես կանգնի դատարանի առջև` անչափահաս մի աղջկա սեռական հարաբերությունների դիմաց վճարելու և իր զբաղեցրած պաշտոնն այս հանգամանքը թաքցնելու նպատակով օգտագործելու համար մեղադրանքով:

Միլանի դատարաններից մեկում չորեքշաբթի օրը ներկայացված պահանջին ընթացք տալու որոշումը պետք է այժմ կայացվի դատավորի կողմից:

Դատախազները մեղադրում են 74-ամյա Բեռլուսկոնիին մի քանի անչափահասների, ներառյալ գիշերային ակումբի 17-ամյա պարուհուն, սեռական հարաբերությունների դիմաց վճարելու մեջ:

Գիշերային ակումբի ծագումով մարոկացի պարուհին Իտալիայի վարչապետի բնակարանն այցելելու ժամանակ դեռ 17 տարեկան է եղել:

Բեռլուսկոնին հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները:

XS
SM
MD
LG