Մատչելի հղումներ

Բերլուսկոնին դատարան է ներկայացել


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին երկուշաբթի օրը ներկայացել է դատարան՝ ֆինանսական խարդախության և գործարքներ իրականացնելիս՝ վստահության չարաշահման մեղադրանքներով։

Միլանում փակ դռների հետևում ընթացող դատավարությունը կազմում է դատական այն վարույթի մի մասը, որի ընթացքում որոշվելու է, արդյոք քաղաքական գործիչ դարձած միլիարդատեր բիզնեսմենը կանգնելու է դատարանի առջև՝ իր «Mediatrade» ընկերության գործունեության կապակցությամբ։ Այս գործը Իտալիայի 74-ամյա ղեկավարի դեմ հարուցված դատական մի քանի գործերից մեկն է։

Իր սեփական հեռուստաընկերություններից մեկին տված հեռախոսային հարցազրույցի ընթացքում Բերլուսկոնին «անհեթեթ և անհիմն» է անվանել իր դեմ ներկայացված մեղադրանքները և մեղադրել է ընդդիմախոսներին՝ երկրի իրավական համակարգը որպես գաղափարախոսության գործիք օգտագործելու մեջ։

Իտալիայի ղեկավարը որպես մեղադրյալ է հանդես գալիս արդեն ընթացող երկու դատավարություններում։ Նա դատարանի առջև պետք է կանգնի նաև ապրիլ ամսին՝ անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով այս հանցագործությունը քողարկելու մեղադրանքներով։

XS
SM
MD
LG