Մատչելի հղումներ

Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարարը դատապարտվել է ազատազրկման


Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալի
Եգիպտոսի ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալի

Եգիպտոսում դատարանը շաբաթ օրը դատապարտել է երկրի ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալիին 30 տարի ազատազրկման՝ պետական միջոցները չարաշահելու մեղադրանքով։

Դատախազների համաձայն, Ղալին սեփական շահերի համար է օգտագործել չմաքսազերծված մեքենաներ և չարաշահել պաշտոնական դիրքը՝ ֆինանսների նախարարության միջոցները անձնական նպատակներով օգտագործելու համար։

Ղալին դատապարտվել է հեռակա կարգով, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, փախուստի է դիմել երկրից, ինչի պատճառով Ինտերպոլը հետախուզություն է հայտարարել։

Եգիպտոսի ռազմական ժամանակավոր կառավարությունը վերջերս դատական գործեր է հարուցել նախկին պաշտոնատար մի քանի անձանց, ներառյալ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ։

Երկրի կառավարությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել Մուբարաքի և նրա երկու որդիների դատավարությունը օգոստոսի 3-ին մեկնարկելու մասին հայտարարությամբ։

XS
SM
MD
LG