Մատչելի հղումներ

Եգիպտոսի դատարանը տուգանել է Մուբարաքին և նախկին այլ պաշտոնյաների 90 միլիոն դոլարով


Եգիպտոսի դատարանը տուգանել է Մուբարաքին և նախկին այլ պաշտոնյաների 90 միլիոն դոլարով
Եգիպտոսի դատարանը տուգանել է Մուբարաքին և նախկին այլ պաշտոնյաների 90 միլիոն դոլարով

Եգիպտոսի դատարաններից մեկն այս տարվա սկզբին տեղի ունեցած ապստամբության ընթացքում հեռահաղորդակցման ծառայությունների մատուցումը դադարեցնելու մեղադրանքով երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և այլ պաշտոնյաների տուգանել է 90 միլիոն դոլարի չափով։

Դատարանը շաբաթ օրը մեղավոր է ճանաչել Մուբարաքին, նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին ու ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ էլ-Ադլիին Եգիպտոսի տնտեսությանը «վնաս» հասցնելու մեջ։ Դատարանի համաձայն, վնասը հասցվել է երկրում հունվար ամսին տեղի ունեցած ցույցերի ընթացքում համացանցային և հեռախոսային ծառայությունների մատուցումը դադարեցնելու հրաման արձակելու հետևանքով։

Դատարանի որոշման համաձայն, Մուբարաքը պետք է վճարի մոտ 33 միլիոն, Նազիֆը՝ մոտ յոթ միլիոն դոլար, իսկ Ադլիի նկատմամբ կիրառված տուգանքի չափն ամենամեծն է՝ 50 միլիոն դոլար։

Հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող «Vodafone» ընկերության համաձայն, այն ու Եգիպտոսում հեռահաղորդակցման ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերություններ ստիպված են եղել դադարեցնել ծառայությունների մատուցումը։

Մասնագետների կարծիքով, Մուբարաքի կառավարությունը հեռահաղորդակցման ծառայությունների հասանելիությունը սահմանափակող առաջին կառավարությունը չէ, սակայն առաջինն էր, որն այդ արգելքն իրականացրել է նման ծավալներով։

XS
SM
MD
LG