Մատչելի հղումներ

Մուբարաքի և նրա որդիների դատավարությունը կմեկնարկի օգոստոս ամսին


Մուբարաքի և նրա որդիների դատավարությունը կմեկնարկի օգոստոս ամսին
Մուբարաքի և նրա որդիների դատավարությունը կմեկնարկի օգոստոս ամսին

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա երկու որդիների դատավարությունը կմեկնարկի օգոստոսի 3-ին:

Նրանց ներկայացվելու են խարդախության, ինչպես նաև Մուբարաքի հրաժարականը պահանջող հակակառավարական ցուցարարների սպանությունները կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և իշխանությունը չարաշահելու մեղադրանքներ:

Սպասվում է, որ դատավարությունը կանցկացվի Կահիրեի քրեական դատարանում:

Եգիպտոսի դատախազությունը նախկին նախագահի հարցաքննությունն անցկացնում է Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում, իսկ նրա որդիներինը` Կահիրեհի բանտում:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ակնկալում է, որ «խիստ լարված» այս դատավարության ընթացքում կպահպանվի իրավական պատշաճ ընթացակարգը:

XS
SM
MD
LG