Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու նրա երկու որդիները դատարանի առջև են կանգնելու` Մուբարաքի հրաժարականը պահանջող ցույցերի ընթացքում բազմաթիվ ցուցարարների մահվան դեպքերի կապակցությամբ:
Եգիպտոսի գլխավոր դատախազի այս որոշման մասին երկրի լրատվամիջոցները հայտնել են երեքշաբթի օրը: Մուբարաքի դատավարությունը պահանջող խմբերն ուբաթ օրը նախատեսում են բողոքի ցույցեր անցկացնել Կահիրեում:
Անցյալ շաբաթ Եգիպտոսի իշխանությունները ազատ են արձակել Մուբարաքի տիկնոջը, երբ վերջին համաձայնվել է հանձնել իր հաշիվներին առկա 3,4 միլիոն դոլար գումարը և Կահիրեում գտնվող վիլլան:
Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհուրդը հերքել է Մուբարաքին ներում շնորհելու հնարավորության մասին հաղորդագրությունները: