Մատչելի հղումներ

 
Ռյուտեն պաշտպանում է Թրամփի մոտեցումը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է հավասար ջանքեր գործադրեն Ուկրաինային օգնելու գործում

Ռյուտեն պաշտպանում է Թրամփի մոտեցումը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է հավասար ջանքեր գործադրեն Ուկրաինային օգնելու գործում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին հայտարարել է Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թե Ուկրաինային օգնություն տրամադրելու գործում Միացյալ Նահագների ու եվրոպական երկրների ջանքերը պետք է հավասար լինեն։

Հիշեցնենք, Թրամփը բազմիցս է խոսել պաշտպանության ոլորտում եվրոպական պետությունների կողմից ավելի շատ ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին։ Խոսքը, մասնավորապես, պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ է։

Սպիտակ տան ղեկավարը նաև բազմիցս կոչ է արել Եվրոպային ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինային աջակցելու գործում, որը գրեթե երեք տարի պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ։

ՆԱՏՕ-ի անդամներն անցած տարի պայմանավորվեցին շուրջ 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել Ուկրաինային 2024 թվականի ընթացքում, սակայն, ի վերջո, ավելի քան 50 միլիարդ եվրո օգնություն ուղարկեցին Կիև, որի կեսից ավելին հատկացրեցին եվրոպական երկրներն ու Կանադան, մնացածը՝ ԱՄՆ-ն։

«Դաշնակիցները գերազանցել են իրենց հանձնառությունը՝ 2024 թվականին Ուկրաինային ավելի քան 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելով անվտանգության [ապահովման] համար»,- երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը:

Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի օգնությունը Ռյուտեն անվանել է «մեծ քայլ այն ուղղությամբ, դեպի ուր շարժվելու կոչ է արել նախագահ Թրամփը»:

«Համաձայն եմ [նախագահ Թրամփի] հետ, որ մենք պետք է հավասարեցնենք Ուկրաինային տրամադրվող անվտանգության աջակցությունը», - չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է Մարկ Ռյուտեն՝ Կիևին օգնություն տրամադրելու նպատակով կայանալիք ալյանսի անդամ-երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:

Չորեքշաբթի՝ ավելի ուշ, Բելգիայի մայրաքաղաքում Պաշտպանության գծով կոնտակտային խմբի («Ռամշտեյնի» ձևաչափ) հանդիպման ժամանակ, ըստ Bloomberg-ի, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ասել է, որ Ուկրաինան չպետք է հույս ունենա, թե բանակցությունների արդյունքում կկարողանա վերադառնալ 2014 թվականի սահմաններին և անդամակցել ՆԱՏՕ-ին։

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանության գաղափարին, սակայն նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրատեսական չէ։

«Այդ պատրանքային նպատակը հետապնդելը միայն կերկարաձգի պատերազմը և ավելի շատ տառապանք կպատճառի»,- նշել է Փիթ Հեգսեթը:

XS
SM
MD
LG