Մատչելի հղումներ

 
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ներկրված պողպատի և ալյումինի վրա

Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ներկրված պողպատի և ալյումինի վրա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներկրված ալյումինի և պողպատի վրա 25% լրացուցիչ մաքսատուրք սահմանելու մասին։ Այդ քայլը կարող է ամենից շատ հարվածել Կանադային և Մեքսիկային: Թրամփի շարունակվող՝ մաքսատուրքեր սահմանող քաղաքականությունը հարուցել է նաև ԱՄՆ-ի գլխավոր մրցակցի՝ Չինաստանի դժգոհությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարեց Միացյալ Նահանգներ ներկրված պողպատի և ալյումինի նկատմամբ 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին։

«Մեծ խնդիր է։ Սա մեծ գործ է։ Սա Ամերիկան նորից հարստացնելու սկիզբն է…»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

«Դուք այն նախագահն եք, ով պաշտպանում է ամերիկյան պողպատագործին: Անչափ տպավորված և ուրախ եմ ձեր կողքին կանգնելու համար»,- արձագանքել է ԱՄՆ առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լատնիկը։

Վերջինիս խոսքով՝ նման քայլը կօգնի ամերիկյան արտադրողներին, կաջակցի երկրի տնտեսական վերելքին և ազգային անվտանգության ամրապնդմանը:

Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ներկրված պողպատի և ալյումինի վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

ԱՄՆ պողպատի խոշորագույն մատակարարները՝ Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան և Հարավային Կորեան, ամենայն հավանականությամբ, լուրջ հարված կստանան։

Վաշինգտոնի նոր ՝մաքսատուրքերի քաղաքականությանը արձագանքել է Պեկինը՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ 10-15% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով։ Հիշեցնենք՝ Թրամփի վարևչակազմը այս ամսվա սկզբին 10% մաքսատուրք էր սահմանել չինական ապրանքների նկատմամբ։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյին հայտարարել է.

«Առևտրային և սակագնային պատերազմներում հաղթողներ չկան։ Այժմ անհրաժեշտ է ոչ թե սակագների միակողմանի բարձրացում, այլ հավասար երկխոսություն և խորհրդակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Կոչ ենք անում ԱՄՆ-ին ուղղել իր սխալ գործելակերպը և դադարեցնել տնտեսական ու առևտրային խնդիրների քաղաքականացումը»:

Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ ԱՄՆ-ից օգտվում են ոչ միայն մրցակիցները, այլև՝ դաշնակիցները:

«Մեզ հարվածում էին և՛ բարեկամները, և՛ թշնամիները: Մեր երկիրը պահանջում է, որ պողպատն ու ալյումինը արտադրվեն Ամերիկայում, ոչ թե օտար երկրներում: Մենք պետք է ստեղծենք մերը, որպեսզի պաշտպանենք մեր երկրի ապագան՝ ԱՄՆ արդյունաբերության վերածնունդը, որի նմանը շատ տասնամյակներ չի եղել»,-հայտարարել է նա։

Տնտեսագետները նախազգուշացնում են՝ բարձր մաքսատուրքերը կթանկացնեն սպառողական ապրանքները:

«Հասկանալի չէ՝ սա բանակցային ռազմավարությո՞ւն է, թե՞ մշտապես է լինելու։ Արդյո՞ք այդ քայլը ուղղվելու է միայն Կանադային, Մեքսիկային և Չինաստանին, թե՞ այն կընդլայնվի, օրինակ, դեպի Եվրամիություն կամ նույնիսկ BRICS-ի անդամ-երկրներ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա և 12 կամ 14 այլ երկրներ»,- ասել է Օկլահոմայի պետական համալսարանի պրոֆեսոր Սունդերեշ Հերագուն։

Ըստ տնտեսագետի՝ նման շրջադարձը կարող է դրդել երկրներին վերադասավորել իրենց առևտրային հարաբերությունները, ինչը մտահոգիչ է արտադրողների համար:

«Բիզնեսն ատում է անորոշությունը: Նրանք պատրաստվում են դադար տալ: Դա նշանակում է, որ կարող է լինել արտադրական ակտիվության նվազում, և սակագները կարող են աճել»,- ասել է Հերագուն։

Մտահոգված են նաև ԱՄՆ ավտոմոբիլաշինության ոլորտի ձեռնարկությունները:

MichAuto-ի գործադիր տնօրեն Գլեն Սթիվենս-կրտսերն նշել է. «Հանկարծակի փոխված մաքսատուրքերից լավ բան պետք չէ սպասել»։

Դիտորդները նախազգուշացրել են՝ բարձր մաքսատուրքերը կարող են վնասել ավտոարտադրողներին, նավաշինարարներին և այլ ոլորտներին:

XS
SM
MD
LG