Մատչելի հղումներ

Ուկրաինական պատերազմում ստեղծված փակուղին հող է ստեղծում բանակցությունների համար


2024 թվականի դեկտեմբերի 20-ին Կիևում հրթիռային հարձակման վայրում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին Կիևում հրթիռային հարձակման վայրում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։

2024 թ. ուկրաիանական պատերազմում նշանակալի «ճեղքումներ» չգրանցվեցին․ ռուսական կողմը շարունակեց գրոհել, ուկրաինականը՝ պաշտպանվել։ Զինված առաջադեմ ռազմական տեխնիկայով՝ երկու կողմն էլ դժվարություններ ունեն վճռական հաջողության հասնելու առումով։ Ուստի, ուշադրության կենտրոնում է բանակցությունների հարցը։

Այս տարին սկսվեց լավատեսությամբ, երբ ուկրաինական ուժերը վերադարձրեցին տարածքներ Խերսոնում և Խարկովում։

Սակայն այդ լավատեսությունը Ուկրաինայում վերածվեց հիասթափության։

Հույսեր էին կապում արևմտյան ռազմական օգնության ժամանակին տրամադրելու հետ, բայց այն դանդաղեց։

Բայդենի վարչակազմի առաջարկած 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի շուրջ քննարկումը Կոնգրեսում ձգձգվեց, և փաթեթն ընդունվեց միայն 2024 թվականի ապրիլին։

Չնայած ռեկորդային թվով կորուստներին՝ Ռուսաստանը շարունակեց հարձակումը՝ Ուկրաինայի արևելքում գրավելով մոտ 2,700 քառակուսի կիլոմետր տարածք։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան առաջին անգամ ներխուժեց Ռուսաստան՝ Կուրսկի մարզ, և գրավեց ավելի քան 1,200 քառակուսի կիլոմետր տարածք՝ 93 բնակավայր։

«Ուկրաինան պարզապես չկարողացավ պահպանել այն տպավորիչ հարձակողական ճեղքումը, որն ունեցավ 2023 թվականին։ Արևմուտքը պետք է շատ ավելին աներ»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրավիրեց Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողով Շվեյցարիայում, որին մասնակցեցին 101 երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ուկրաինան միշտ հավատացել է դիվանագիտության ուժին։ Պատերազմը մեր ընտրությունը չէ։ Պուտինի ընտրությունն է։ Կանենք ամեն ինչ, որպեսզի սկսենք շարժվել դեպի իրական խաղաղություն»։

Ռուսաստանը չէր մասնակցում գագաթնաժողովին, և իրավիճակը գետնի վրա փակուղում էր։

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ուկրաինացիներից շատերը շրջադարձային են համարում։ Ոմանք մտավախություն ունեն, որ Թրամփի նախընտրական խոստումները՝ արագ ավարտել պատերազմը, և անհապաղ հրադադար հաստատելու նրա վերջին կոչերը, կհանգեցնեն նրան, որ Ուկրաինայի վրա ճնշում կգործադրվի՝ ստիպելով Կիևին չափազանց մեծ զիջումների գնալ։

«Դա ԱՄՆ և Ուկրաինայի հարաբերությունները կլրացնի ավելի պրագմատիկ մոտեցմամբ, ու, թերևս, ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ավելի շատ հիմնված կլինի հաղթող-պարտվող տրամաբանության վրա, ինչը կարող է շահավետ լինել ամերիկա-ուկրաինական հարաբերությունների համար»։

Ուկրաինայում չեն թաքցնում մտավախությունը՝ առանց Արևմուտքի կողմից անվտանգության շոշափելի երաշխիքների, տևական խաղաղության հասնելը դժվար կլինի։

«Իդեալական լուծում է Ուկրաինայի ինքնիշխանության լիարժեք վերականգնումը։ Բայց այս փուլում, հատկապես առաջիկա ձմռան ամիսներին, դա դժվար թե հնարավոր լինի, նույնիսկ զուտ ֆիզիկական առումով։ Ավելի իրատեսական է հնարավորինս շատ տարածքներ պաշտպանել և պահանջել, որ Ուկրաինան շարունակի իր ճանապարհը դեպի ՆԱՏՕ ու Եվրամիություն»։

Պատերազմը հոգնեցրել է բոլոր կողմերին։ Արևմուտքում դեր է խաղում վատթարացող տնտեսական վիճակը՝ կապված Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի էներգակիրների արտահանման դեմ կիրառված պատժամիջոցների հետ։

Հոգնել են նաև հակամարտող կողմերը։ Ռուսաստանը ներգրավեց հյուսիսկորեացիներին՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, իսկ ուկրաինական բանակում աճել է դասալքությունը։

Մինչ Կիևը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, Մոսկվայում դեռ հստակություն չկա՝ պատերազմն ավարտելու հարցում։

XS
SM
MD
LG