Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ի ապագայում մեծ տեղ է ունենալու մասնավոր տիեզերագնացությունը


Տիեզերակայան
Տիեզերակայան

Սպասվում է, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի օրոք կյանքի է կոչվելու ՆԱՍԱ-ի հավակնոտ ծրագիրը՝ տիեզերագնացներ գործուղել Լուսին, և արդեն այսօր ակնհայտ է, որ նախագծի իրականացման ժամանակ իր կարևոր դերն է ունենալու մասնավոր տիեզերագնացությունը։

Տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու ՆԱՍԱ-ի ծրագրի վերաբերյալ վերջերս կայացած ասուլիսում ամերիկյան տիեզերական գործակալության ղեկավար Բիլ Նելսոնը նշեց, թե ՆԱՍԱ-ն «Արտեմիս» հայտնի ծրագրի միակ գործընկերը չէ:

«Այն առևտրային համագործակցություն է։ Միջազգային գործընկերություն»- ասել է Նելսոնը:

Ավելի քան 50 երկրներ ԱՄՆ կառավարության հետ ստորագրել են «Արտեմիս» համաձայնագիրը, որը ՆԱՍԱ-ի ներկայացմամբ՝ «ընդհանուր սկզբունքների շարք է և ուղղված է արտաքին տիեզերքի քաղաքացիական հետազոտմանն ու օգտագործմանը»:

ՆԱՍԱ-ի ապագայում մեծ տեղ է ունենալու մասնավոր տիեզերագնացությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Հայտնի է, որ Չինաստանը, որ համարվում է նշված ծրագրի գլխավոր մրցակիցը, չի ստորագրել փաստաթուղթը և նախատեսում է մինչև 2030 թվական չին տիեզերագնացների վայրէջքն իրականացնել Լուսնի վրա:

ՆԱՍԱ-ի նպատակն է Լուսնի մակերևույթին լինել Չինաստանից առաջ՝ օգտագործելով մասնավոր տիեզերական ընկերությունների ստեղծած տեխնոլոգիաները:

«Պատրաստվում ենք օգտագործել SpaceX-ի՝ [Լուսնի մակերևույթին] վայրէջք կատարելու համար նախատեսված մոդուլը «Արտեմիս 3»-ի համար: «Արտեմիս 4»-ի ժամանակ ևս կիրառվելու է SpaceX-ը, իսկ «Արտեմիս 5»-ի դեպքում՝ Blue Origin-ը»,- նշել է Նելսոնը:

Դեպի Լուսին հաջորդ առաքելությունն, ինչպես հայտնի է, նախատեսված է մինչև 2026 թվական, երբ «Արտեմիս 2»-ի անձնակազմը պետք է ուղղություն վերցնի Լուսնի ուղեծիր, բայց վայրէջք չի կատարելու Լուսնի վրա:

Տիեզերագնաց Ռիդ Ուայզմանը առաքելության հրամանատարն է:

«Մենք խոսում ենք մեր հաջողության մասին, ինչը ճանապարհ կբացի «Արտեմիս 3»-ի համար»,- ասում է Ուայզմանը:

ՆԱՍԱ-ն ծրագրում է «Արտեմիս 3»-ի օգնությամբ վայրէջք իրականացնել Լուսնի հարավային բևեռում՝ սառույց և ջուր որոնելու համար։ Այն նախատեսված է 2027 թվականին:

Բիլ Նելսոնի խոսքով՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հրթիռների և տիեզերանավերի փորձարկումը կարող է օգնել «Արտեմիսին»:

«Վերցրու քո ձեռքը, Իլոն։ Ուղղակի վերցրու»,- ասում է Թրամփը։

Բնականբար, դեր կունենան նաև Մասկի ջերմ հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Կարծում եմ, այդ հարաբերությունները կնպաստեն ՆԱՍԱ-ի համար ֆինանսավորում հայթայթելուն»,- ասում է Նելսոնը:

«Ես Իլոն Մասկի հետ եմ։ Մենք պետք է ավելի հեռուն նայենք: Մենք պետք է գնանք Մարս։ Պետք է օգտագործենք Լուսինը՝ Մարս գնալու տեխնոլոգիաները զարգացնելու համար»,- իր հրթին նշում է ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց և ինժեներ Չարլզ Քամարդան:

2003 թվականին բազմակի օգտագործման «Կոլումբիա» տիեզերանավի կործանումից հետո՝ 2005 թվականին Քամարդան բազմակի օգտագործման հաջորդ տիեզերանավի անձնակազմում էր։

Նա չթաքցրեց իր մտահոգությունը «Օրիոն» պարկուճի ջերմային վահանի հետ կապված խնդիրների առնչությամբ, որոնք տեղ էին գտել 2022 թվականին «Արտեմիս 1» անօդաչու առաքելության ժամանակ:

ՆԱՍԱ-ում վստահեցնում են, թե շտկել են խնդիրը և նախատեսում են օգտագործել «Օրիոն» պարկուճը՝ տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար:

«Կարծում եմ, որ սա կարող է բեկումնային կետ լինել, և մենք, թերևս, շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, կամ այն կարող է լինել ՆԱՍԱ-ի ավարտը»,- ասում է Քամարդան:

ՆԱՍԱ-ի ղեկավարի տեղակալ, նախկին տիեզերագնաց Փեմ Մելրոյը լրագրողներին փոխանցել է, որ «Արտեմիսի» վերաբերյալ որոշումներ կայացնելը՝ մինչև Թրամփի նոր վարչակազմը գործի կանցնի, կարևոր է դեպի Լուսին թռչելու ՆԱՍԱ-ի ծրագրի ժամանակացույցը պահելու համար, որպեսզի առաքելությունը հնարավոր լինի իրականացնել Չինաստանից շուտ:

«Կարծում եմ, վատ կլինի այն հետաձգելը»,- ասում է Մելրոյը:

Հայտնի է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծահարուստ ձեռնարկատեր, օդաչու Ջարեդ Այզեքմանին նշանակ ՆԱՍԱ-ի ղեկավար: 2021 և 2024 թվականներին Այզեքմանը SpaceX-ի պարկուճներով պտտվել է Երկրի շուրջը և առաջին մասնավոր տիեզերագնացն է, ով ոտք է դրել բաց տիեզերք՝ դուրս գալով տիեզերանավից:

XS
SM
MD
LG