«Ուղղակի վերցրու քո վերահսկողության ներքո, Իլոն։ Ուղղակի վերցրու»,- ասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
Իլոն Մասկը, որը հայտնի է որպես SpaceX-ի և Tesla-ի սեփականատեր, կարծես, կացնի օգնությամբ է մոտենալու ԱՄՆ կառավարության ծախսերին՝ ղեկավարելով նորաստեղծ Կառավարության արդյունավետության նախարարությունը կամ անգլերեն հապահովումը՝ DOGE։ Նույն կերպ են անվանում նաև այն կրիպտոարժույթը՝ Dogecoin-ը որի հետ կապվում է Իլոն Մասկի անունը:
«Պատրաստվում ենք ազատել ձեզ կառավարությունից և դուրս բերել կառավարութանը ձեր գրպանից»,- ասում է Մասկը։
DOGE-ը նախատեսում է կրճատել երկու տրիլիոն դոլար՝ կառավարության բյուջեի մոտ մեկ երրորդը, և պետական աշխատակիցների երեք քառորդին:
«Ապագան ապշեցնող է լինելու».
Մասկը, ինչպես Դոնալդ Թրամփը, երբ առաջին անգամ ստանձեց երկրի նախագահի պաշտոնը, չունի պետական ոլորտում կառավարման փորձ: Սակայն նրա Space X և Tesla ընկերությունները արդյունավետ են: COVID-19 համաճարակի ժամանակ Մասկը Կալիֆոռնիայից Տեխաս տեղափոխեց իր Tesla-ի կենտորնական գևասենյակը՝ մեղադրելով, թե նախորդ նահանգում չափազանց շատ են պետական կանոնակարգերն ու ծախսերը:
Ակնկալվում է, որ DOGE-ի ներքո նա ու նորաստեղծ կառույց մյուս ղեկավարը՝ միլիարդատեր, ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին, կվերացնեն դաշնային բազամթիվ կանոնակարգեր: Ծախսերը նվազեցնելու համար DOGE-ն, ըստ ամենայնի, կառաջարկի փակել որոշ գործակալություններ՝ այսպես ասենք, նպաստելով նաև, որպեսզի դաշնային բազմաթիվ աշխատողների թողնեն պետական ոլորտը, կփակի հեռավար աշխատանքի ծրագրերը, իսկ որոշ պետական գրասենյակներ կտեղափոխի Վաշինգտոնից:
«Նրան դժվար ժամանակ է սպասվում՝ հասկանալու, որ նախագահը թագավոր չէ, կամ գոնե չպետք է լինի այս երկրում, և որ բախվելու եք սահմանադրական խնդիրների: Բախվելու եք օրենքին: Բախվելու եք Կոնգրեսի լիազորություններին»,- ասում է Դաշնային աշխատողների ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Սթիվ Լենկարտը։
Հնարավոր է նաև սա էր պատճառը, որ Մասկն ու Ռամասվամին այս շաբաթ այցելեցին Կապիտոլիում՝ ԱՄՆ Կոնգրես: Բազմաթիվ օրենսդիրներ սատարում են DOGE-ի հայտարարած նպատակը՝ կրճատել պետական ծախսերը, սակայն այդ կրճատումները կազդեն նրանց ընտրողների վրա:
Օրենսդիրները նաև փորձում են հաշվի առնել այն հանգամանքը, որ երկու մեծահարուստները ուղիղ կապ ունեն Դոնալդ Թրամփի հետ։ Օրինակ, Մասկը և նրա մայրը նշում էին Գոհաբանության օրը Դոնալդ Թրամփի հետ՝ Մար-ա-Լագոյում, իսկ
Ռամասվամին Instagram-ում հրապարակում արեց, թե ինչպես է պատրաստվում կրճատել պետական բյուջեն:
«Չգիտեմ՝ արդյո՞ք արդեն ծանոթ եք Իլոնին, բայց իր հետ փոքրիկ գործիք չի բերում։ Բերում է բենզասղոց: Եվ մենք պատրաստվում ենք այն կիրառել բյուրոկրատիայի դեմ»,- նշել է Վիվեկ Ռամասվամին:
DOGE-ը գործելու է որպես խորհրդատվական մարմին, որը պետք է պետական ծախսերի կրճատման վերաբերյալ խորհուրդներ տա Թրամփի վարչակազմին ու Կոնգրեսին, որոնք էլ իրավասություն ունեն նման որոշումներ կայացնել:
Ո՛չ Մասկը, ո՛չ էլ Ռամասվամին պետական աշխատավարձ չեն ստանա։