Մատչելի հղումներ

Թրամփը ցանկանում է արագ վերջ տալ Գազայի պատերազմին


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, որ ցանկանում է հակամարտությունը Գազայում արագ ավարտվի՝ ասելով, որ «Համասը» պետք է ազատի պատանդներին մինչև հունվարի 20-ը՝ իր պաշտոնը ստանձնելու օրը: Հեռացող Բայդենի վարչակազմը ոարձում է հասնել հրադադարի համաձայնագրի կնքմանը:

Գազայում անասելի տառապանքներ են վերջին 14 ամիսների ընթացքում, քանի որ Իսրայելը շարունակում է իր ռազմական արշավը ի պատասխան «Համասի» 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման։ Տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական համարվող խմբավորման կողմից, ներառյալ որոշ ամերիկացիներ:

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե պատանդներն ազատ չարձակվեն մինչև իր պաշտոնավարումը, «Իրավիճակը դժոխքի կվերածվի»։

«Նրանք պետք է որոշեն, թե դա ինչ է նշանակում, բայց դա նշանակում է, որ հաճելի չի լինի»,-ասել է Թրամփը:

Թրամփն իր վրա վերցրեց անցած ամիս Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև Լիբանանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ հրադադարի հաստատումը:

Բայց պարզ չէ, թե ինչ է նա նախատեսում անել Գազայում:

«Նախագահ Թրամփը կարող է իրականում որոշակի ռեսուրսներ ունենալ, որոնք ԱՄՆ-ը կարող է տեղակայել Գազայի հատվածով «Համասի» վրա ռազմական ճնշում գործադրելու համար: Ես չեմ տեսնում, թե դա կլինի էականորեն ավելի դաժան, քան այն, ինչ իսրայելցիները կրել են վերջին 14 ամիսների ընթացքում»,-ասել է Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Ահմեդ Ֆուադը։

Միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը ձգտնում է ավելի շատ օգնություն տրամադրել Գազային և աշխատում է մինչև վերջին րոպեն, քանի դեռ նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարում է, որպեսզի հրադադարի մասին համաձայնագիրը ձեռք բերվի: Այդ մասին ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը.

Իսկ առանց «Համասի» իշխանության ու վերակառուցված Գազա ունենալու Վաշինգտոնի նպատակը դեռ անհասանելի է, չնայած վերջինիս նոր դիվանագիտական ճնշումներին:

XS
SM
MD
LG