«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացումը՝ այսպիսով ցույց տալով, որ շարունակական երկխոսության միջոցով հնարավոր է առաջընթացի հասնել։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է պետքարտուղարության խոսնակը։
Վաշինգտոնը ողջունել է Երևանի և Բաքվի կողմից «սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացումը»
ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացումը: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը X հարթակում գրառում է կատարել այս առիթով, ուր, մասնավորապես, ասել է.