Մատչելի հղումներ

Ամերիկացիների մեծ մասն ավելի մտահոգ է ներքին խնդիրներով․ սոցհարցումներ


Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը
Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը

Պատերազմները Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում և ԱՄՆ մրցակցությունը Չինաստանի հետ ամերիկյան դիվանագիտության առանցքային խնդիրներն են՝ անկախ նրանից, թե ով կհաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Պատկերացրեք՝ 2025 թվականն է, Գազայում դեռ ռազմական գործողություններ են, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, իսկ Չինաստանց բխող սպառնալիքը չի մարել։

Անկախ նրանից, թե ով կստանձի ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Ջո Բայդե՞նը, թե՞ Դոնալդ Թրամփը, նշված մարտահրավերները կպահպանվեն:

Դիտորդները հավանական են համարում, որ Բայդենի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականությունը հիմնված կլինի նույն սկզբունքների վրա, ինչ այսօր է, որոնց նպատակն է ապահովել ԱՄՆ առաջնորդությունն աշխարհում:

Ի՞նչ արտաքին քաղաքականություն են վարելու Թրամփը կամ Բայդենը՝ ընտրվելու պարագայում
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

«Միացյալ Նահանգները մրցակցելու են եռանդուն կերպով։ Կառաջնորդվենք մեր արժեքներով և ուժով: Տեր ենք կանգնելու մեր դաշնակիցներին և մեր բարեկամներին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Դեմոկրատների գլխավորած վարաչակազմը մտադիր է հանդես գալ նոր՝ լայնածավալ նախաձեռնությամբ:

«Այն [ԱՄՆ] Կոնգրեսի հետ խոշոր նախաձեռնություն է, որի նպատակն է իրականացնել տրված խոստումը՝ զարգացող աշխարհի համար բացել հնարավորությունների դռները»,- նշել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Ասվածը նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներդրումներ կկատարի տարբեր երկրների պետպարտքի նվազեցման ուղղությամբ, միտված բարեփոխումներին և ենթակառուցվածքային նախագծերում՝ ողջ աշխարհում:

Նախագծի նպատակն է՝ հակադարձել Չինաստանի գլոբալ նախաձեռնություններին՝ նաև աջակցելով տարբեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ, Զամբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Անգոլան միմյանց կապող «Լոբիտո» միջանցքի կառուցումը:

«Կարող ենք ստեղծել տրանսպորտային միջանցքներ, որոնք կբացեն Աֆրիկայի հսկայական գյուղատնտեսական ներուժը՝ ապրանքները շուկա հասցնելով, ինչպես նաև ճանապարհ հարթելով տարածաշրջանում թվային փոխակերպման համար»,- նշել է Սալիվանը:

Եթե հաղթի Թրամփը, հավանաբար, այդքան մեծ ուշադրություն չի հատկացվի միջազգային նախագծերին:

«Դարձրեք Ամերիկան ավելի հարուստ և ապահով, ավելի զորեղ, հպարտ ու գեղեցիկ, քան երբևէ: Կարծում եմ, դրա լուծումն ունենք»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Չնայած հանրահայտ է Թրամփի կարգախոսը՝ «Նախևառաջ՝ Ամերիկան», այն ամենևին էլ չի նշանակում, որ արտաքին քաղաքականությունում նա կողմ է մեկուսացմանը:

«Շահամոլ է, իհարկե։ Բայց կարծում եմ, նրա արտաքին քաղաքականության ամենահետաքրքիր մասն այն է, թե ինչպես կօգտագործի ԱՄՆ հզորությունը»,- ասում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ռեյչել Ռիզոն:

Աջակցություն Իսրայելին, նախապայմաններով օգնություն Ուկրաինային և մրցակցություն Չինաստանի հետ։ Սրանք արտաքին քաղաքականության այն սկզբունքներն են, որ առաջարկում է Թրամփի հետ առնչվող «Նախևառաջ՝ Ամերիկան» վերլուծական կենտրոնը:

«Երեք ուղղություններն են, որոնց պետք է առերեսվի Ամերիկայի վարչակազմը, և դրանք փորձության կենթարկի «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցումը»,- ասել է «Նախևառաջ՝ Ամերիկան» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Չադ Վոլֆը:

Ինչևէ, արդեն այսօր պարզ է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում արտաքին քաղաքականությունը որոշիչ գործոն չի լինելու։ Ըստ սոցհարցումների, ամերիկացիների մեծ մասն ավելի շատ մտահոգ է գնաճով, տնտեսությամբ, ներգաղթով և հանցավորության դեմ պայքարով, քան աշխարհում ԱՄՆ ներգրավվածությամբ:

XS
SM
MD
LG