Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածուների դիրքորոշումները ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների վերաբերյալ


ԱՄՆ նախագահի երկու առաջատար թեկնածուներ
ԱՄՆ նախագահի երկու առաջատար թեկնածուներ

Ըստ հարցման, Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 7.2%-ը իրեն համարում է ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչ, և պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի երկու առաջատար թեկնածուներն էլ իրենց ուշադրության կենտրոնում են պահում համայնքը՝ նպատակ ունենալով շահել նրանց ձայները։

Gallup-ի հարցման համաձայն, չափահաս ամերիկացիների 7.2%-ը իրեն համարում է ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչ՝ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր:

Հայտնի է, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչ սուր ընդունեցին 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-յան գրառումը, թե տրանսգենդերները չպետք է ծառայեն բանակում: Եվ ահա, Ջո Բայդենն իր նախագահության մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ անց չեղարկեց այդ արգելքը:

«Տրանսգենդեր մարդը, եթե որևէ որակավորում ունի, կարող է ծառայել կառավարությանը՝ Միացյալ Նահանգների բանակում»,- հայտարարել էր Բայդենը։

ԼԳԲՏՔ համայնքին առնչվող տեղեկություններ ներկայացնող Glaad կազմակերպության նախագահ Սառա Քեյթ Էլիսի խոսքով, իրենց համար կարևոր է, որ Սպիտակ տանը գործի մի վարչակազմ, որը հասկանում է, թե ովքեր են համայնքում և գնահատի իրենց՝ որպես Ամերիկայի քաղաքացիների:

ԱՄՆ նախագահի թեկնածուների դիրքորոշումները ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Պաշտոնավարման ընթացքում նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Հարգանք ամուսնության նկատմամբ» օրինագիծը, որը դաշնային իրավունքներ և արտոնություններ էր տալիս նույնասեռ ամուսնություններին:

«Որպես նույնասեռական կարծում եմ, որ մյուս կուսակցությունների պարագայում իմ իրավունքները կարող են ոտնահարվել: Սատարել և սատարում եմ Բայդենին, և սա պայմանավորված է նրանով, թե ինչ դիրքորոշում նա ունի»,- ասում է Բայդենի կողմնակից Ռենդի Բրավոն։

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն էր, որը իր գլխավորած կառավարությունում նշանակեց հրապարակավ հայտնի գեյ պաշտոնյայի, թեև գաղտնիք չէ, որ Թրամփն, ընդհանուր առմամբ, ավելի պահպանողական դիրքորոշում ունի համայնքին առնչվող հարցերում։

«Աստված ստեղծել է երկու սեռ՝ արական և իգական։ Եթե դուք ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ այն հիվանդություն է: Ես կսատարեմ այն, ինչ հաճո է Աստծուն»,- ասել է Թրամփը։

Նախկին նախագահի նման դիրքորոշման հետևում նրա ընտրողներն են: Թրամփի կողմնակից Թոմաս Իսբելի խոսքով, հանրապետական գործիչների մոտեցումները մոտ են աբորտն արգելելու, ԼԳԲՏՔ համայնքի իրավունքները սահմանափակելու գաղափարներին:

Փոխարենը հայտնի է, որ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է պահպանողական այն օրենքները, որոնք սահմանափակում են սեռին առնչվող վիրահատությունները, կամ մարդու սեռականության հետ կապված դպրոցական դասընթացները:

Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Առաջին օրն իսկ կչեղարկեմ Ջո Բայդենի քաղաքականությունը՝ այսպես կոչված, գենդերային հարցերի վերաբերյալ: Ծիծաղելի գործընթաց է, որը վերաբերում է երեխաներին սեռականության մասին ուսուցանելուն»:

Դեմոկրատական կուսակցության խորհրդատու Բրեդ Վուդհաուսն ասում է, որ նման մոտեցումը ավանդական է Հանրապետական կուսակցության համար, որի նպատակն է գրավել պահպանողական դիրքորոշման տեր ընտրողների․ «Նրանք, օրինակ, դեմ են ներգաղթյալներին, տրանսգենդերներին, գեյերին, և Թրամփը գիտի այդ ու հենվում է դրա վրա»։

Glaad-ի կողմից անցկացված հարցման համաձայն, ԼԳԲՏՔ համայնքի մեծ մասը աջակցում է Ջո Բայդենին՝ կոչ անելով Հանրապետական կուսակցությանը հրաժարվել իրենց իրավուքնները սահմանափակելուց:

XS
SM
MD
LG