Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենի այցը Ֆրանսիա. նախատեսված է նաև հանդիպում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայում է

Ջո Բայդենը Ֆրանսիայում է՝ Նորմանդիայում Երկրորդ աշխարհամարտի օրերին նոր ճակատ բացելու 80-ամյակի կապակցությամբ: Բայդենը նաև այստեղ է ընդգծելու համար ուժեղ անդրատլանտյան դաշինքի անհրաժեշտությունը՝ ռուսական ագրեսիայի ֆոնին: Այստեղ նա կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ, ով հրավիրված է միջոցառմանը

Նախագահ Ջո Բայդենը մշտապես դիտարկում է Ֆրանսիան որպես իր երկրի ամենաուժեղ դաշնակիցներից մեկը: Դրա մասին նա խոսել էր դեռևս 2022 թվականին՝ Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցի նախօրեին:

Այսօր Ֆրանսիան է հուրընկալում նախագահ Բայդենին՝ Նորմանդիայում Երկրորդ աշխարհամարտի օրերին նոր ճակատ բացելու 80-ամյակի առիթով:

«Նախագահն անհամբեր սպասում է այս շաբաթվա հաջորդ երկու օրերի ընթացքում Նորմանդիա մեկնելուն՝ հարգելու ինչպես դաշնակից, այնպես էլ ամերիկացի զինվորականների մատուցած ծառայությունը, զոհաբերությունն ու խիզախությունը, ովքեր կռվել են այդ օրերին»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:

Բայդենը ծրագրում է օգտագործել միջոցառումը՝ ընդգծելու անդրատլանտյան միասնության անհրաժեշտությունը Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ։ Այստեղ, ըստ վերլուծաբանների, անհրաժեշտ է քաղել դասեր պատմությունից։

«Նորմանդիայում [զորքերի] վայրէջքը [երկրորդ ճակատի բացման համար] արևմտյան դաշնակիցների կողմից ձեռնոցի նետում էր ռազմական առումով ավտորիտար ռեժիմներին՝ պնդելու համար, որ նրանք չեն կարող ուժով փոխել սահմանները: Այս երկրները պարզապես չեն կարող ներխուժման ենթարկվել, և որ նացիստական Գերմանիայի ստեղծած ավտորիտար ռեժիմները, հատկապես ստրկացված ժողովուրդների պարագայում, հրեաների նկատմամբ սարսափելի ճնշումների ուղեկցությամբ, անընդունելի են և ոչ միայն անընդունելի, այլև ենթակա են կործանման»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Մարկ Կանցյանը:

Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ Ուկրաինայում Բայդենի նպատակների վրա ստվեր է նետում վերջինիս կողմից ջակցությունը այլ հակամարտության, որն էլ ավելի շատ է հեղինակազրկում Բայդենին:

«Թեև պարզ է, որ Ուկրաինան եվրոպացիների համար առաջնահերթություն է, նրանք Բայդենի վարչակազմի քաղաքականությունը Գազայի հատվածում դիտարկում են որպես եվրոպական անվտանգության խաթարում: Ամենից առաջ, դա իսկապես խաթարում է Արևմուտքի վստահությունը ավելի լայն միջազգային հանրության շրջանում և գլոբալ հարավում. միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի մասին ցանկացած խոսակցություն այս փուլում ծիծաղելի է՝ հաշվի առնելով այն, ինչ արել է Բայդենի վարչակազմը»,- պնդում է Քվինսի ինստիտուտի վերլուծաբան Տրիտա Փարսին:

Այս տեսակի բարձր մակարդակի դիվանագիտությունը լավագույն ժամանակներում մարտահրավեր է ցանկացած համաշխարհային առաջնորդի համար:

Ամենավատ ժամանակներում դա կարող է հրահրել հակամարտություն:

Երբ Բայդենը ելույթ է ունենում Ֆրանսիայում գագաթնաժողովներից վեց շաբաթ առաջ, որոնց նպատակն է թուլացնել լարվածությունն ամբողջ աշխարհում, հարց է առաջանում. ի՞նչ ժամանակներում ենք մենք ապրում:

XS
SM
MD
LG