Դրա մասին նա տեղեկացրել է X հարթակի իր էջում կատարած գրառման միջոցով, ուր, մասնավորապես, ասվում է.
«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»։
Գրառմանը կից ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է, որ 2022 թվականից սկսած՝ USAID-ին կրկնապատկել է ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։
«Այն ներառել է կանանց և երիտասարդների վերապատրաստում՝ նպատակ ունենալով նոր տնտեսության պայմաններում նրանց ավելի մրցունակ դարձնել։ Այն ներառել է աշխատանք Հայաստանի կառավարության հետ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով նոր կարգավորումներ ընդունելու, արտահանումն ու ներմուծումն ավելացնելու համար։ Այս ամենը տվել են իրենց արդյունքները, և մենք արձանագրում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրի աճ, որն անցած տարի փաստացի կազմել է 17 տոկոս։ Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին հայտնելու, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստվում է 33 միլիոն դոլարի հավելյալ ներդրում կատարել այս կարևոր առաջընթացը զարգացնելու համար։ Միացյալ Նահանգները, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ-ի ժողովուրդը, մենք բոլորս վճռական ենք Հայաստանին օգնելու հարցում՝ ցույց տալու, որ ժողովրդավարությունը իսկապես արդյունք է տալիս»,- նշել է Սամանթա Փաուերը։