Մատչելի հղումներ

43 երկիր կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Նավալնիի մահվան կապակցությամբ


Ալեքսեյ Նավալնիի մահը միջազգային քննության ենթարկելու կոչով հանդես եկավ միության անդամ բոլոր՝ 27 ու Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անունից։
Ալեքսեյ Նավալնիի մահը միջազգային քննության ենթարկելու կոչով հանդես եկավ միության անդամ բոլոր՝ 27 ու Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անունից։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Եվրամիության ներկայացուցիչ Լոտտե Կնուդսենը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը միջազգային քննության ենթարկելու կոչով հանդես եկավ միության անդամ բոլոր՝ 27 ու Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անունից։

Ավելի քան 40 երկրներ երկուշաբթի օրը կրկին կոչ են արել Ռուսաստանին՝ թույլ տալ անկախ միջազգային հետաքննություն անցկացնել Նավալնիի մահվան առնչությամբ։

«Վրդովված ենք ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ [Այդ մահվան] պատասխանատվությունն, ի վերջո, կրում է [Ռուսաստանի] նախագահ Պուտինը և Ռուսաստանի իշխանությունները»,- հայտարարել է Կնուդսենը։ «Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի նրա՝ [Նավալնիի] հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ»:

Հիշեցնենք, Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին 47 տարեկան հասակում։ Նրա կողմնակիցների խոսքով, տեղի ունեցածը սպանություն էր։

XS
SM
MD
LG